Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեց ճգնաժամային հաղորդակցության թեմայով եռօրյա ուսումնավարժությունը

Ամփոփվեց ճգնաժամային հաղորդակցության թեմայով եռօրյա ուսումնավարժությունը 10.07.2015

Հուլիսի 9-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց ՀՀ-ում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով եռօրյա շտաբային ուսումնավարժության երրորդ` վերջին փուլը ..

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունիս ամսին գրանցված ծնունդների մասին 02.07.2015

Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.հունիս ամսին գրանցվել է 67 ծնունդ: Նրանցից 32-ը աղջիկ է, 35-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 24 երեխա՝ 13 աղջիկ, 11 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 8 աղջիկ, 11 տղա՝ ընդամենը 19 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 9 աղջիկ, 7 տղա, ընդամենը` 16 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 8 ծնունդ` 2 աղջիկ, 6 տղա:

Մարզպետ Սարգիս Սահակյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին

Մարզպետ Սարգիս Սահակյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին 01.07.2015

Արագածոտնի մարզում սկսվել է 2015 թվականի ամառային զորակոչը: Հուլիսի 1-ին Աշտարակի զինկոմիսարիատում հանդիսավոր կերպով դեպի բանակ ճանապարհեցին առաջին զինակոչիներին: Նրանց ճանապարհելու էր այցելել նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը: Նորակոչիկներին ուղղվեցին հոգեւոր դասի կողմից հղված օրհնանքը, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների, հարազատների բարեմաղթանքները: ողջույնի եւ շնորհավորանքի խոսք ասաց մարզպետ Սարգիս Սահակյանը...

Տեղեկատվություն ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի` հունիս ամսվա ընթացքում մարզի համայնքներ կատարած այցելությունների մասին 29.06.2015

04.06- Լուսագյուղ` Մասնակցություն Լուսագյուղի մանկապարտեզի բացմանը: 04.06- Նորաշեն` Այցելություն Նորաշեն համայնք, հանդիպում բնակչության հետ եւ քաղաքացիների ընդունելություն 04.06- Գեղաձոր` Այցելություն Գեղաձոր համայնք, հանդիպում բնակչության հետ եւ քաղաքացիների ընդունելություն: 04.06- Գեղադիր` Այցելություն Գեղադիր համայնք, հանդիպում բնակչության հետ եւ քաղաքացիների ընդունելություն: 04.06- Հնաբերդ` Այցելություն Հնաբերդ համայնք, հանդիպում բնակչության հետ եւ քաղաքացիների ընդունելություն...

Ի հիշատակ անհայտ կորածների 29.06.2015

Հունիսի 29-ը Անհայտ կորածների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզի Արուճի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին ներկա էին մարզի ղեկավարությունը, զինվորական, կրթական հաստատությունների, այլ կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատները: Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմի տարիներին իրենց անձնուրաց նվիրվածությունը դրսեւորած ազատամարտիկներին: Հնչեցին մեծարանքի, երախտագիտության խոսքեր` ուղղված հերոսների հարազատներին: Նրանց հատկացվեց դրամական աջակցություն:

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացավ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի ընդունման արարողությունը

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացավ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի ընդունման արարողությունը 27.06.2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի ընդունման արարողությունը կայացավ Ներսես Աշտարակեցու անվան հրապարակում, որին ներկա էին հրապարակում ներկա են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը , մարզի պետական , քաղաքական , հասարակական կառույցների ղեկավարները , համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամները, կրթական , մշակութային , առողջապահական , սոցիալական , մարզական կազմակերպությունների ներկայացուցիչները , համահայկական խաղերի ջահին անհամբեր սպասող հասարակությունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24