Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անկախությանը տոնը` Արագածոտնում

Անկախությանը տոնը` Արագածոտնում 20.09.2015

Սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Անկախության օրվան նվիրված գլխավոր տոնակատարությունը: Միջոցառման վայրը Աշտարակի մարզադաշտն էր, որտեղ հավաքվել էին մարզի ղեկավարությունը` մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ, ուժային կառույցների, կրթական, առողջապահական կազմակերպությունների, համայնքների ղեկավարներ, ինչպես մարզկենտրոնի բնակիչները, մարզի բոլոր տարածարջաններից եւ մայրաքաղաքից ժամանած հյուրերը...

Մարզպետը` հեռավոր Ձորագյուղի հյուր

Մարզպետը` հեռավոր Ձորագյուղի հյուր 18.09.2015

Սլացիկ եւ բարեկարգ` ձգվում է Աշտարակից դեպի Թալին եւ հեռուները տանող ճանապարհը: Դեպի աջ ճյուղավորվում է, անցնում Մաստարայի միջով`մինչեւ Զովասար, Գառնահովիտ… Այդ ընթացքի մեջ, ձախ կողմում նկատելի է մի կանաչապատ բնակավայր, որն իր սաղարթախիտ ծառերով ակամայից հետաքրքրում, հմայում է անցորդին: Կանաչների մեջ երեւում են քարաշեն տներ, իրար մոտ ու հեռու...

Մարզպետն ընդունեց սիրիահայերին  եւ իրաքցի եզդիներին

Մարզպետն ընդունեց սիրիահայերին եւ իրաքցի եզդիներին 18.09.2015

Սեպտեմբերի 18-ին մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց Արագածոտնի մարզում բնակվող սիրիահայերին եւ իրաքցի եզդիներին: Ողջունելով ներկաներին, մարզպետն ասաց, որ հանդիպումը իր առաջարկով է եղել, եւ շնորհակալ եղավ այն ընդունելու համար: Նա նշեց, որ քաղաքական վերջին իրադարձությունների պատճառով փախստականի կարգավիճակի մեջ են հայտնվել Սիրիայի եւ Իրաքի մեր հայրենակիցներն ու եզդիները...

Մարզպետի այցը Թալինի տարածաշրջանի համայնքներ

Մարզպետի այցը Թալինի տարածաշրջանի համայնքներ 17.09.2015

Աշխատանքային կարեւոր գործառույթներից մեկը համարելով բնակիչների հետ հանդիպումը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն կազմակերպելուց բացի, պարբերաբար այցելում է համայնքներ եւ տեղերում հանդիպումներ անցկացնում: Հերթական այցը կայացավ սեպտեմբերի 16-ին` Թալինի տարածաշրջանի Զարինջա, Հացաշեն, Ցամաքասար, Ծաղկասար եւ Մաստարա համայնքներում:

Սարգիս Սահակյանն այցելեց Թալինի բժշկական կենտրոն

Սարգիս Սահակյանն այցելեց Թալինի բժշկական կենտրոն 17.09.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Թալինի բժշկական կենտրոն, որպեսզի տեղում ծանոթանա վերջին օրերին աղիքային ինֆեկցիայից տուժած բնակիչների վիճակին: Մարզպետը հանդիպեց հիվանդներին, զրուցեց նրանց հետ եւ տեղեկացավ, որ ապաքինումն ընթանում է բնականոն հունով, եւ առաջիկայում նրանք կարող են տուն վերադառնալ: Բժշկական կենտրոնի ղեկավարությունը մարզպետին տեղեկացրեց, որ առկա են բոլոր հնարավորությունները, կա դեղորայքային բավարար քանակություն, որպեսզի բուժումը լիարժեք եւ արդյունավետ կատարվի...

Արագածոտնի մարզի Ավան համայնքում բացվեց ֆիդայապետ Արաբոյի կիսանդրին

Արագածոտնի մարզի Ավան համայնքում բացվեց ֆիդայապետ Արաբոյի կիսանդրին 15.09.2015

Արագածոտնի մարզի Ավան համայնքում բացվեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայապետ Արաբոյի կիսանդրին: Բացման արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանց էլ տրվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կանգնեցված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը: Ողջունելով ներկաներին` մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ հայ ֆիդայապետի արձանի տեղադրումը մեծ խորհուրդ ունի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58