Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն

12.04.2018

Արագածոտնի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն՝ ապրիլի 12-ին մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն:
Գործողությունների համար ընտրվել էր ,,Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը,, թեման:
Ուսումնավարժությունը ղեկավարում էր մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Ղեկավարման շտաբի պետն էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ Կարապետ Մարգարյանը: ՈՒսումնավարժության մեջ ներգրավված էին արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Արագածոտնի մարզի արտակարգ իրավիճակներում մշտական գործող հանձնաժողովը, մարզի տարհանման հանձնաժողովը, պետական, մարզային կառույցների ներկայացուցիչները:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանը կարեւորեց ուսումնավարժության նշանակությունը եւ մասնակիցներին հորդորեց՝ լրջորեն մոտենալ առաջադրված խնդրին, իրավիճակով պայմանավորված՝ առավելագույն պատասխանատվություն ու կազմակերպվածություն դրսեւորել:
Ուսումնավարժությունն անցկացվեց երկու փուլով: Ստորաբաժանումների ներկայացուցիչները միջանկյալ հանձնարարականներ ստացան եւ դրանց լուծման վերաբերյալ ներկայացրին իրենց գործողությունների ուղղությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:49:17