Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվեցին աղիքային ինֆեկցիայի բռնկման հետ կապված հարցեր

Մարզպետի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվեցին աղիքային ինֆեկցիայի բռնկման հետ կապված հարցեր 15.09.2015

Սեպտեմբերի 15-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին վերջին օրերին Զարինջայում եւ հարակից համայնքներում աղիքային ինֆեկցիայի բռնկման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Կարեն Իսախանյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի աշխատակիցները...

Արագածոտնի մարզպետը հանդիպել է ԼՂՀ նախագահի, վարչապետի եւ պաշտպանության նախարարության շտաբային կազմի  հետ

Արագածոտնի մարզպետը հանդիպել է ԼՂՀ նախագահի, վարչապետի եւ պաշտպանության նախարարության շտաբային կազմի հետ 11.09.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի երկօրյա այցելություն է կազմակերպվել ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Խումբը ղեկավարում է մարզպետ Սարգիս Սահակյանը: Սեպտեմբերի 11-ին կայացել է Սարգիս Սահակյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը եւ Արագածոտնի մարզպետը զրուցել են այցելության հետ կապված մանրամասների շուրջ, քննարկվել են համատեղ իրականացվելիք ծրագրեր...

Այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից   ծառայող զինվորներին/տեսանյութ/

Այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին/տեսանյութ/ 10.09.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ պարբերաբար այցելություն է կատարվում ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին, որը հնարավորություն է ընձեռում նրանց ծնողների հանդիպումը իրենց զավակների հետ: Հերթական այցելությունը կայացավ սեպտեմբերի 10-ին: Պատվիրակությունը ղեկավարում է մարզպետ Սարգիս Սահակյանը: Մինչ մեկնելը, մարզպետը զրուցեց ծնողների, զինվորների հարազատների հետ...

ԿԿայանա Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնախմբություն 09.09.2015

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը 2015թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին մարզպենտրոն Աշտարակ քաղաքի մարզադաշտում կազմակերպում է Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնախմբություն Ծրագրում՝ - մարզի համայնքների, կազմակերպությունների կողմից մատուցվող ավանդական հյուրասիրություն -Մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի խոսքը -Համերգային ծրագիր՝ հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների, պարային համույթների մասնակցությամբ -Տոնական հրավառություն

Այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին 07.09.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ սեպտեմբերի 10-ին կկազմակերպվի այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Պատվիրակությունը ղեկավարում է մարզպետ Սարգիս Սահակյանը: Ընդհանուր առմամբ, իրենց զավակներին տեսնելու հնարավորություն կընձեռնվի ավելի քան 200 ժամկետային զինծառայողի ծնողների ու հարազատների: Խմբի մեջ ընդգրկված են նաեւ բժիշկներ, երաժշտական համույթներ: Բարձրակարգ ավտոբուսները մարզպետարանից կուղեւորվեն երեկոյան, ժամը 19:00-ին:

Մարզպետն ընդունեց ,,Բազե 2015,, համահայկական հավաքի Արագածոտնի խմբի անդամներին

Մարզպետն ընդունեց ,,Բազե 2015,, համահայկական հավաքի Արագածոտնի խմբի անդամներին 03.09.2015

Սեպտեմբերի 3-ին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց ,,Բազե 2015,, հավաքի Արագածոտնի խմբի անդամներին: Նրանք մարզպետին պատմեցին Կարմիր ճակատը ներկայացնող իրենց թիմի հաջողությունների մասին: Խմբի մեջ ընդգրկված էին պարի, երգի, նկարչության, ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլ մասնագետները: Նրանք բավականին ակտիվորեն են մասնակցել կազմակերպվող բոլոր միջոցառումներին, մրցույթներին, հանդիպումներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58