Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

13.04.2018

Ապրիլի 13-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի՝ Արագած, Գառնահովիտ, Ուշի, Օշական, Աղձք, Դաշտադեմ, Ուջան, Ն. Բազմաբերդ, Կարբի, Լեռնարոտ, Սասունիկ եւ Աշտարակ համայնքներից: Բոլորն էլ ներկայացան ընդունելության եւ ստացան դրական պատասխաններ:
Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական օգնություն ստանալուն, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ՝ 11 քաղաքացի ստացավ դրամական աջակցություն:
Երկու քաղաքացի անձնական հարց ներկայացրեց: Ծանոթանալով նրանց խնդիրներին՝ մարզպետը անհրաժեշտ խորհուրդներ եւ պարզաբանումներ կատարեց եւ հնարավորինս աջակցեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24