Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համահայկական խաղերի մեկնարկը

Համահայկական խաղերի մեկնարկը 02.08.2015

Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ համահայկական 6-րդ ամառային խաղերի բացումը: Արագածոտնի մարզից խաղերին մասնակցում են 102 ներկայացուցիչ` Աշտարակից 31, Ապարանից` 33, Թալինից` 38 պատվիրակով:`

Երդման արարողություն

Երդման արարողություն 01.08.2015

Օգոստոսի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ պարոն Սահակյանը ներկա գտնվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում N զորամասի նորակոչիկների երդման արարողությանը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը 31.07.2015

Հուլիսի 30-ին տեղի ունեցավ մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը: Լրատվամիջոցների ղեկավարներին մարզպետը ներկայացրեց 2015 թվականի վեց ամսվա ընթացքում մարզում իրականացված պետական, համայնքային և այլ ներդրումային ծրագրերի գործընթացի ընդհանուր նկարագիրը: Մարզպետը նշեց, որ առաջին կիսամյակի ընթացքում մարզում կատարվել է շուրջ 280 ծրագիր, որի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 41,717,959.3 հազար դրամ...

Մարզպետը հանդիպեց Արտենի, Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքների բնակիչների հետ

Մարզպետը հանդիպեց Արտենի, Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքների բնակիչների հետ 30.07.2015

Հուլիսի 29-ին մարզպետ Սարգիս Սահակյանը աշխատանքային այց կատարեց Արտենի, Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքներ եւ համնիպես բնակիչների հետ: Այս համայնքները գտնվում են մարզի ծայրամասային հատվածում, որտեղով անցնում է նաեւ հանրապետության երկաթգծի մի հատվածը: Իսկ Գետափն ու Թլիկը ընդհանուր սահման ունեն Թուրքիայի հետ: Այնպես որ, այս բնակավայրերը, ունենալով ընդհանրական խնդիրներ, առանձնանում են իրենց յուրահատուկ նկարագրով...

Վարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմական հնավայրերի պեղումների ընթացքին

Վարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմական հնավայրերի պեղումների ընթացքին 30.07.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 28-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Աղձք համայնք (նախկինում Ձորափ)՝ գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հնավայրերի պեղումների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նշենք, որ պեղումներ պարբերաբար կատարվել են, բայց դրանք կիսատ են մնացել, և անցած տարի Աղձք այցի շրջանակում ծանոթանալով 4-րդ դարի կառույցների՝ մատուռի, բազիլիկ եկեղեցու, Արշակունյաց թագավորների դամբարանի և պեղավայրի վիճակին՝ վարչապետը խոստացել էր ֆինանսական միջոցներ հատկացնել և հանձնարարել էր վերսկսել աշխատանքները...

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է 30.07.2015

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 31-ին և օգոստոսի 01-04-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24