Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է 28.07.2015

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 01-02-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է հաճախակի ոռոգում: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթներից:

Մանկական ճամբար մեկնեց երրորդ հերթափոխը

Մանկական ճամբար մեկնեց երրորդ հերթափոխը 27.07.2015

Հուլիսի 27-ին Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբար մեկնեցին երրորդ հերթափոխի երեխաները: Մինչ ուղեւորվելը, մարզպետարանի դահլիճում նրանց հանդիպեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա բարի ճանապարհ մաղթեց երեխաներին եւ ասաց, որ իրենցից առաջ ճամբարում հանգստացածները մեծ տպավորություններով են վերադարձել: Նա երեխաներին հորդորեց ակտիվ հանգիստ ունենալ, նոր ընկերներ ձեռք բերել, հոգատար լինել միմյանց նկատմամբ եւ լավ սովորել...

Հատկացվեցին պրոթեզաօրթոպետիկ սարքավորումներ

Հատկացվեցին պրոթեզաօրթոպետիկ սարքավորումներ 27.07.2015

Արագածոտնի մարզպետարանի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարարության եւ ,,Սատար,, հաշմանդամների հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացվում է հաշմանդամություն ունեցողներին պրոթեզաօրթոպետիկ սարքավորումների տրամադրման ծրագիր: Շահառուները մարզի բոլոր տարածաշրջանների հաշմանդամություն ունեցող անջինք են, որոնց տրամադրվում են քայլակներ, հենակներ, օրթոպետիկ կոշիկներ, ձեռնափայտեր եւ անհրաժեշը այլ պարագաներ...

Արագածոտնի մարզպետը  Ուջան, Արագածոտն եւ Նոր Եդեսիա համայնքներում հանդիպեց բնակիչների հետ

Արագածոտնի մարզպետը Ուջան, Արագածոտն եւ Նոր Եդեսիա համայնքներում հանդիպեց բնակիչների հետ 24.07.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը աշխատանքային այցեր է կատարում մարզի համայնքներ եւ տեղերում ծանոթանում առկա հիմնախնդիրներին` ստեղծելով դրանց լուծման հնարավորություններ: Հերթական այցելությունը կայացավ հուլիսի 23-ին` Ուջան,Արագածոտն եւ Նոր Եդեսիա համայնքներ: Նախապես տեղեկանալով մարզպետի այցելության մասին, Ուջանի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանում: Նրանցից շատերն իրենց անձնական խնդիրներն ունեին, բայց բոլորին հուզող ամենակարեւոր հարցը ոռոգման ջուրն էր...

Մորու փառատոն` Արագած համայնքում 24.07.2015

Հուլիսի 23-ին Արագածոտնի մարզի Արագած համայնքում կազմակերպվեց ,,Լեռնային մորի,, փառատոնը: Համայնքի ընտրությունը պատահական չէր կատարվել: Արագած համայնքը հայտնի է էկոլոգիապես մաքուր, յուրահատուկ համ ու հոտ ունեցող լեռնային մորու մասսայական մշակմամբ: Մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ իրականացրած փառատոնը կազմակերպվել էր համայնքի եւ ,,Եվրասիա հիմնադրամ,, ՀԿ-ի կողմից: Արարողությունը կայացավ գյուղի կանաչապատ մարզադաշտում, որտեղ, համագյուղացիներից բացի, ներկա էին Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլկինը, այլ պաշոտատար անձինք...

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը 23.07.2015

Հուլիսի 23-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ: Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց օրակարգը` նշելով, որ բոլոր հարցերն էլ հրատապ են, եւ դրանց լուծման համար ընդհանուր քննարկման անհրաժեշտություն կա: Օրակարգի մեջ էին համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, 2015 թվականին իրականացված վարչական վերահսկողության արդյունքների ամփոփմանը, համայնքներում գործող մանկապարտեզներում սննդամթերքի ձեռքբերման, գնումների իրականացման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24