Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿԿայանա Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնախմբություն 09.09.2015

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը 2015թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին մարզպենտրոն Աշտարակ քաղաքի մարզադաշտում կազմակերպում է Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնախմբություն Ծրագրում՝ - մարզի համայնքների, կազմակերպությունների կողմից մատուցվող ավանդական հյուրասիրություն -Մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի խոսքը -Համերգային ծրագիր՝ հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների, պարային համույթների մասնակցությամբ -Տոնական հրավառություն

Այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին 07.09.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ սեպտեմբերի 10-ին կկազմակերպվի այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Պատվիրակությունը ղեկավարում է մարզպետ Սարգիս Սահակյանը: Ընդհանուր առմամբ, իրենց զավակներին տեսնելու հնարավորություն կընձեռնվի ավելի քան 200 ժամկետային զինծառայողի ծնողների ու հարազատների: Խմբի մեջ ընդգրկված են նաեւ բժիշկներ, երաժշտական համույթներ: Բարձրակարգ ավտոբուսները մարզպետարանից կուղեւորվեն երեկոյան, ժամը 19:00-ին:

Մարզպետն ընդունեց ,,Բազե 2015,, համահայկական հավաքի Արագածոտնի խմբի անդամներին

Մարզպետն ընդունեց ,,Բազե 2015,, համահայկական հավաքի Արագածոտնի խմբի անդամներին 03.09.2015

Սեպտեմբերի 3-ին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց ,,Բազե 2015,, հավաքի Արագածոտնի խմբի անդամներին: Նրանք մարզպետին պատմեցին Կարմիր ճակատը ներկայացնող իրենց թիմի հաջողությունների մասին: Խմբի մեջ ընդգրկված էին պարի, երգի, նկարչության, ֆուտբոլի, վոլեյբոլի եւ այլ մասնագետները: Նրանք բավականին ակտիվորեն են մասնակցել կազմակերպվող բոլոր միջոցառումներին, մրցույթներին, հանդիպումներին:

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում օգոստոս ամսին գրանցված ծնունդների մասին 02.09.2015

Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.օգոստոս ամսին գրանցվել է 82 ծնունդ: Նրանցից 34-ը աղջիկ է, 48-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 20 երեխա՝ 9աղջիկ, 11 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 15 աղջիկ, 16 տղա՝ ընդամենը 31 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 5 աղջիկ, 12 տղա, ընդամենը` 17 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 14 ծնունդ` 5 աղջիկ, 9 տղա:

Գիտելիքի օրվա եւ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Արագածոտնի մարզպետն այցելեց դպրոցներ

Գիտելիքի օրվա եւ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Արագածոտնի մարզպետն այցելեց դպրոցներ 01.09.2015

Նոր ուսումնական տարվա մեկնարկը Արագածոտնի մարզում տրվեց տոնական տրամադրությամբ: Հանրակրթական բոլոր դպրոցներում նշվեց Գիտելիքի օրը եւ հանդիսավոր պայմաններում հնչեց առաջին զանգը: Մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ մարզպետարանի ներկայացուցիչները եղան բոլոր դպրոցներին, մասնակցեցին տոնական հանդիսություններին եւ շնորհավորանքի հետ փոխանցեցին մարզպետի ողջույնի ուղերձը...

Սարգիս Սահակյանը հանդիպեց Արագածի տարածաշրջանի բնակիչների հետ 01.09.2015

Սեպտեմբերի 1-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Արագածի տարածաշրջան: Նա եղավ Մելիքգյուղ, Ճարճակիս, Ռյա Թազա համայնքներում եւ հնդիպում ունեցավ բնակիչների հետ: Եզդիաբնակ այս համայնքները գտնվում են բարձր լեռնային գոտում եւ, ըստ էության, ունեն բնակլիմայական, աշխարհագրական միանման պայմաններ: Դրանով պայմանավորված` բոլոր համայնքներում էլ առկա են սոցիալ-տնտեսական նույնատիպ խնդիրներ, ինչի շուրջն էլ բնակիչները զրուցեցին մարզպետի հետ: Լսելով ջրամատակարարման, գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մթերման կետերի ստեղծման եւ այլ խնդիրների վերաբերյալ բնակիչների հարցադրումները, Սարգիս Սահակյանն անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց, համապատասխան հանձնարարականներ տվեց բարձրացված հարցերի լուծման համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24