Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում պաշտպանության բանակ ճանապարհեցին նորակոչիկներին 19.07.2015

Հուլիսի 19-ին մարդաշատ էր Թալինի զինկոմիսարիատը: Դեպի բանակ էին ճանապարհում նորակոչիկների հերթական խմբին: Այստեղ էր նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը, ով այցելում է բոլոր տարածաշրջանների զինկոմիսարիատներ եւ իր մաղթանքի ուղերձն է հղում զինակոչիկներին, նրանց ծնողներին, հարազատներին: Հոգեւոր դասի կողմից կատարված օրհնանքի արարողությունից հետո հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի ելույթներ: Դիմելով նորակոչիկներին, մարզպետը հորդորեց պատվով կրել հայոց բանակի զինվորի կոչումը, լինել պապերի, հայրերի եւ ներկա սերնդի իրենց հասակակից հերոսներին արժանի փոխարինողներ...

Ստացան լսողական սարքեր

Ստացան լսողական սարքեր 17.07.2015

Արագածոտնի մարզի լսողական խնդիրներ ունեցող կենսաթոշակառուներին տրամադրվեցին լսողական սարքեր: Նախաձեռնությունը մարզպետ Սարգիս Սահակյանինն է, ում հանձնարարությամբ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ: Սարքերը շահառուներին` 20 հոգու, հանձվնեցին մարզպետարանում:

Պայուսակներ` դպրոցականներին 16.07.2015

Նոր ուսումնական տարվան ընդառաջ հաճելի անակնկալ է մատուցվել Արագածոտնի մարզի Չքնաղ, Լուսակն եւ Արտաշավան համայնքների դպրոցականներին: Նրանց տրամադրվել են գրենական բոլոր անհրաժեշտ պարագաներով լի աշակերտական պայուսակներ: Ձեռնարկն իրականացվել է մարզպետարանի եւ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի համատեղությամբ: Ծրագիրը կազմելիս, ընտրվել են այնպիսի դպրոցներ, որոնք իրենց աշակերտների թվաքանակով համապատասխանել են շահառուների քանակությանը: Այնպես որ, նվերներ ստացել են նշված դպրոցների 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտները: Պայուսակները հանձնելու համար կազմակերպիչները այցելել են դպրոցներ եւ տեղերում դրանք հանձնել են հասցեատերերին:

Կկայանա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ 15.07.2015

Հուլիսի 23-ին, ժամը 11.00-ին Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը` 1. Մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին...

Քննարկվեցին գազիֆիկացման խնդիրներ 14.07.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի (ԻՖԱԴ) ներկայացուցչիները եւ մի խումբ համայնքների ղեկավարները: Քննարկվեցին գյուղական համայքներում իրականացվող գազիֆիկացման հետ կապված խնդիրները: Մարզպետը նշեց, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից մարզում գազիֆիկացման լայնածավալ ծրագրեր են իրականացվում: Մարզի 114 համայնքից 58-ը ամբողջությամբ գազիֆիկացված է: Ներկայումս 12 համայքնում ընթանում են ընդլայնման աշխատանքներ...

Ընտանիքի կարիքները` ուշադրության կենտրոնում 10.07.2015

Սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների խնդիրների պարզաբանման և աջակցության կազմակերպման հարցերը մշտապես գտնվում են մարզպետ Սարգիս Սահակյանի ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ, անհրաժեշտ աջակցուըթյուն է ցուցաբերվում այդ ընտանիքներին` օգտագործելով հնարավոր բոլոր աղբյուրները: Հերթական ծրագիրը կայացավ հուլիսի 9-ին: Մարզպետարանի եւ > բարեգործական կազմակերպության մարզային գրասենյակի կողմից առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած նվ երներ հատկացվեցին կարիքավոր ընտանիքների: Նախապես կատարվել էր այցելություններ համայնքներ, եւ ընտրվել էին շահառու ընտանիքները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24