Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ

07.04.2018

Թանկագի՛ն մայրեր, քույրեր, տիկնայք եւ դուստրեր, շնորհավորում եմ ձեզ` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Մայրության եւ գեղեցկության օրը տոնվում է ապրիլի 7-ին, որն իր մեջ կրում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի խորհուրդը: Բնության զարթոնքի ու արթնացման պահին նշվող Մայրության տոնն ինքնին գեղեցկություն է: Ահա թե ինչու, տոնն իր մեջ մեկտեղել է մայրությունն ու գեղեցկությունը:
Այս տոնը մեր մայրերին, քույրերին եւ կանանց մեծարելու, գնահատանքի խոսքեր հղելու հաճելի առիթ է: Կնոջ ամենաբարձր կոչումը` մայրությունը, մեր ժողովրդի համար միշտ եղել է սրբազան:
Սիրելի’ հայուհիներ, շնորհավորելով գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, կանացի հմայք ու երիտասարդություն: Թո՛ղ որ մայրական երջանկությունը պարուրի ձեզ, թո՛ղ որ վայելեք բնությունից ձեզ շնորհված մեծագույն առաքելության` մայրության բերկրանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14