Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

11.04.2018

Ապրիլի 11-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հրավիրեց հերթական խորհրդակցությունը, որտեղ քննարկվեցին ընթացիկ աշխատանքների հետ կապված հարցեր:
Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց պետական կառավարման մարմիններից, այլ գերատեսչություններից եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Դրանց կատարման ընթացքի մասին զեկուցեցին ստորաբաժանման ղեկավարները:
Քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը տեղեկացրեց, որ ,,Վեոլիա ջուր,, ընկերության ղեկավարության հետ հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում կատարվել են, եւ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը զեկուցեց, որ աղբահանության կազմակերպման համար պայմանագրերի կնքման գործընթացը հիմնականում ավարտվել է: Մարզպետը հանձնարարեց հանդիպումներ ունենալ համայնքների ղեկավարների հետ, բացատրական աշխատանք տանել, որպեսզի ապահովվի գումարների հավաքագրումը:
Մարզպետին զեկուցվեց, որ սեփական եկամուտների հավաքագրումը առաջին եռամսյակում կազմել է 95 %, ինչը անցյալ տարվա համեմատ բարձր է: Հանձնարարվեց պահել այս ցուցանիշի աճի դինամիկան եւ դրա համար մեխանիզմներ մշակել:
Քննարկվեցին նաեւ թունաքիմիկատների եւ պարարտանյութերի տրամադրմանը, համայնքների համաֆինանսավորմանը, ջրամատակարարմանը, ապրիլի 14-ին կայանալիք շաբաթօրյակի նախապատրաստությանն առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ Աշոտ Սիմոնյանը նոր հանձնարարականներ տվեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14