Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզում և ծանոթացել ֆերմերային տնտեսության ու շոկոլադի արտադրության ծրագրերին

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզում և ծանոթացել ֆերմերային տնտեսության ու շոկոլադի արտադրության ծրագրերին 09.09.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի ընթացքում կազմել է շուրջ 39.459 մլրդ դրամ, որը հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 2.8 տոկոսն է....

Բյուրականի հրդեհը մեկուսացված է. մեկնարկել է հետմարման փուլը 08.09.2017

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբի հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:

Բյուրականի մոտ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 07.09.2017

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի դրությամբ Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են 146 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ): Աղբյուրը՝ mes.am

Հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ (թարմացված)

Հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ (թարմացված) 06.09.2017

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք: Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող: Դեպքի վայրում շարունակում է հրդեհաշիջման աշխատանքներին հետեւել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը....

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում օգոստոս ամսին գրանցված ծնունդների մասին 06.09.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ. գրանցվել է 72 ծնունդ: (Հուլիսին այդ թիվը 75 էր): Նրանցից 38-ը աղջիկ է, 34-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 27 ծնունդ՝ 15 աղջիկ, 12 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 21 ծնունդ, 12 աղջիկ, 9 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 21 ծնունդ, 9 աղջիկ, 12 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 3 ծնունդ, 2 աղջիկ, 1 տղա:

Բյուրականի   մերձակայքում հրդեհաշիջումը  շարունակվում է (թարմացված)

Բյուրականի մերձակայքում հրդեհաշիջումը շարունակվում է (թարմացված) 05.09.2017

Ժամը 16:30-ի դրությամբ Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում աշխատում է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից և մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Ժամը 13:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են 4 տեղամասով, որոնցում ներգրավված են եղել 12 մարտական հաշվարկ, 8 օժանդակ մեքենա, 157 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային ստորաբաժանման աշխատակիցներ և Բյուրականի բնակիչներ: Հրդեհաշիջումն իրականացվում է ինչպես հրշեջ մեքենաների, այնպես էլ փոքր շարժական ջրատար սարքերի միջոցով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33