Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները մարզպետի կողմից պատվոգրեր ստացան

30.03.2018

Արագածոտնի մարզում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցեց 297 աշակերտ, որից 52-ը հաղթող ճանաչվեց եւ իրավունք ստացավ անցնելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլ:
Մարզային փուլում հաղթանակ տարած բոլոր աշակերտները մարզպետ Աշոտ Սիմոնյանի կողմից արժանացան պատվոգրերի: Պարգեւները հաղթողներին հանձնվեցին հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը:
Ողջունելով մասնակիցներին՝ մարզպետը շնորհավորեց աշակերտներին եւ հույս հայտնեց, որ իրենց փայլուն գիտելիքները նրանք հարստացնելու են հանրապետության լավագույն բուհերում: Հարուստ գիտելիքներով եւ արդիական կրթությամբ նրանք լինելու են մեր երկրի լիարժեք տերերը եւ արժանապատվորեն են կրելու պետականության հզորացման իրենց առաքելությունը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց աշակերտների ծնողներին, նրանց ուսուցիչներին եւ վստահաբար նշեց, որ մարզը լավագույնս կներկայանա նաեւ այս օրերին ընթացող հանրապետական օլիմպիադայում:                                     Իր ողջույնի  խոսքում  մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մամիկոն Սբգարյանը  նշեց, որ այս տարի հաջողությունն առավել ակնառու էր, քանի որ կրթօջախներում   ավելի   պատասխանատվությամբ էին մոտեցել օլիմպիադայի կազմակերպմանն ու անցկացմանը:
Պարգեւատրման արարողությունը տպավորիչ էր թե՛ աշակերտների, թե՛ նրանց ծնողների, եւ թե՛ մանկավարժների համար: Նրանք միակարծիք էին, որ այս նախաձեռնությունը աշակերտների համար օիլմպիադաների եւ տարատեսակ մրցույթների մասնակցության լավագույն խթան կարող է հանդիսանալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14