Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները դրամական աջակցություն ստացան

30.03.2018

Մարտի 30-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 19 քաղաքացի, ովքեր եկել էին Շամիրամ, Հնաբերդ, Դաշտադեմ, Օշական, Քուչակ, Ծաղկահովիտ, Ոսկեվազ, Փարպի, Նոր Ամանոս, Զովասար գյուղական համայնքներից եւ Աշտարակ, Թալին քաղաքներից:
Քաղաքացիների խնդիրները հիմնականում վերաբերում էին դրամական աջակցությանը: Նախապես ուսումնասիրելով դիմումատուների սոցիալական կարգավիճակը` Աշոտ Սիմոնյանը դրամական օգնություն հատկացրեց 15 քաղաքացու:
Եղան նաեւ անձնական այլ հարցեր ունեցող քաղաքացիներ, որոնց խնդիրների կապակցությամբ մարզպետը համապատասխան ցուցումներ տվեց եւ պարզաբանումներ կատարեց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01