Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի բոլոր ճանապարհները բաց են 01.12.2015

Ձմռան առաջին օրը Արագածոտնի մարզի լեռնային տարածաշրջաններում տեղումներն արտահայտվել են ձյան տեսքով: Թալինի, Ապարանի, Արագածի այն համայնքներում, որտեղ ձյունը առավել զգալի է եղել, համապատասխան գործողություններ են իրականացվել ճանապարհների երթեւեկությունը ապահովելու համար: Հանրապետական, մարզային նշանակության ճանապարհները անհրաժեշտության դեպքում մաքրվել են, ցանվել է աղ եւ ավազ: Արդյունքում` ողջ օրվա ընթացքում մարզի բոլոր բաց են եղել, եւ խնդիրներ չեն առաջացել:

Մարզպետ Սարգիս Սահակյան.  Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը օրախնդիր է

Մարզպետ Սարգիս Սահակյան. Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը օրախնդիր է 27.11.2015

Նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Արագածոտն մարզի համար աննախադեպ են վերջին` 6-7 տարիները: Այն ժամանակաշրջանը, երբ ղեկավարել է երկրի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Կենսագործունեության բոլոր բնագավառներում ակնհայտ են ձեռքբերումները, որոնցով պայմանավորված է մարզի կարեւորագույն տեղը հանրապետության ընդհանուր առաջընթացի մեջ: Ասածս հաստատեմ փաստերով: Հանրակրթական 119 դպրոցներից 97-ն այսօր հիմնովին վերանորոգված կամ նորակառույց են, ապահովված են նորագույն սարքավորումներով, ժամանակակից գույքով, համակարգչային դասասենյակներով, մարզական եւ հանդիսությունների դահլիճներով...

Կայացավ ասմունքի փառատոնի մարզային փուլը

Կայացավ ասմունքի փառատոնի մարզային փուլը 26.11.2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան 9-րդ մրցույթի մարզային փուլն այս տարի անցկացվեց Պերճ Պռոշյանի անվան դպրոցում: Թեման բանաստեղծներ Վահագն Դավթյանի եւ Գեւորգ Էմինի գրական ժառանգություններն էին: Ըստ մրցույթի սահմանված կանոնակարգի, մասնակիցները մրցեցին երկու տարիքային խմբերով` 11-14 եւ 15-17 տարեկաններ: Ընդհանուր առմամբ, մասնակցեց 41 դպրոցական, ովքեր ներկայացնում էին մարզի 4 տարածաշրջանները...

	Մարզպետի շնորհավորանքը` վաստակաշատ մանկավարժին

Մարզպետի շնորհավորանքը` վաստակաշատ մանկավարժին 26.11.2015

Տարեցների նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը մարզպետ Սարգիս Սահակյանի բազմազբաղ գործունեության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում: Եւ առիթը ներկայանալու դեպքում նա իր շնորհավորանքն է հղում` ըստ արժանվույն գնահատելով նրանց վաստակն ու անցած ուղին: Մարզի ղեկավարի կողմից հերթական շնորհավորանքը ուղղված էր վաստակաշատ մանկավարժ Վարդիշաղ Թորոսյանին` ծննդյան 90-ամյակի առիթով...

Փոխանցումներ` ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին 25.11.2015

Արագածոտնի մարզը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս ակտիվ մասնակցություն ունի ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ավանդական դրամահավաքին: Փոխանցումներ են կատարում պետական, հասարակական կազմապերպությունները, համայնքները, անհատ անձինք: Մարզի 114 համայնքի կողմից հոկտեմբերի 25-ի դրությամբ հիմնադրամին փոխանցվել է մոտ 2 միլիոն 200 հազար, հանրակրթական դպրոցներից` 1 միլիոն 802 հազար, բուժհաստատություններից 620 հազար դրամ: 400 հազար դրամ փոխանցում է կատարել նաեւ մարզպետարանը: Մարզի կողմից կատարված փոխանցման գումարն, ընդհանուր առմամբ, շուրջ 5 միլիոն 22 հազար դրամ է...

«Տաղարան» հնագույն երաժշտության համույթը համերգ ունեցավ Արագածոտնի մարզկենտրոնում

«Տաղարան» հնագույն երաժշտության համույթը համերգ ունեցավ Արագածոտնի մարզկենտրոնում 21.11.2015

Հնագույն երաժշտության ,,Տաղարան,, համույթը համերգային ծրագրով հանդես եկավ Արագածոտնի մարզկենտրոնում: Արտեմի Այվազյանի նորակառույց երաժշտական դպրոցի դահլիճում ներկա էին մանկավարժներ, մտավորականության ներկայացուցիչներ, բարձրարվեստ երաժշտության երկրպագուներ: Համերգի նախաձեռնությունը եւ աջակցությունը մարզպետ Սարգիս Սահակյանինն էր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34