Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հետեւողական լինել տարեկան աշխատանքային պլաններում տեղ գտած ծրագրերի կատարման հարցում

28.03.2018

Մարտի 28-ին կայացած աշխատանքային խորհրդակցությանը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հետեւողական լինել տարեկան աշխատանքային պլաններում նախատեսված ծրագրերի կատարման հարցում: Հանձնարարվեց ամփոփել առաջին եռամսյակում այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, կատարել թվային վերլուծություն եւ այդ մասին եռօրյա ժամկետում ներկայացնել հաշվետվություն:
Խորհրդակցությանն ամփոփվեց գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտներին առնչվող՝ պետական կառավարման մարմինների եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվեց, որ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Ապրիլի 10-ից կսկսվի ոռոգման շրջանը, իսկ մինչ այդ մաքրվում, բարեկարգվում են ջրատար համակարգերը:
Քննարկվեցին նաեւ առաջիկա երկու ամսվա ընթացքում սանիտարական շաբաթօրյակներ կազմակերպելու, «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագրի շրջանակում մարզի 4 համայնքում նորատունկ անտառային տարածքների պահպանման անհրաժեշտության հարցերը:
Այս եւ քննարկված այլ հարցերի վերաբերյալ Աշոտ Սիմոնյանը համապատասխան հանձնարարականներ տվեց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14