Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը  Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 29.12.2015

Սիրելի հայրենակիցնե’ր, շնորհավորում եմ բոլորիս` Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մարդկությունը հրաժեշտ է տալիս 2015 թվականին: Տարի, որ լի էր ինչպես կյանքի ամենատարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումներով, այնպես էլ` աշխարհա-քաղաքական բազմաբնույթ իրադարձություններով: Պատմության մեջ դրանք կմնան որպես երկրների, պետությունների համար կարեւորագույն իրադարձություններ, կնշանավորվեն իբրեւ նոր երեւույթների ու ձեւավորումների դրսեւորումներ...

Արագածոտնի մի խումբ ընտանիքների մարզպետի կողմից հանձնվեցին թանկարժեք նվերներ

Արագածոտնի մի խումբ ընտանիքների մարզպետի կողմից հանձնվեցին թանկարժեք նվերներ 28.12.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գործունեության ոլորտում առանձնակի տեղ է գրավում ուշադրությունը զոհված ազատամարտիկների, վերջին շրջանում դիվերսիայից տուժած. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներին: Մարզպետի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ էր ապասվում ինչպես նրանց, այնպես էլ սոցիալապես անապահով, հաշմանդամ ունեցող մի խումբ ընտանիքների: Նախապես տեղեկանալով այդ ընտանիքների կարիքների մասին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նվիրաբերվեցին կենցաղային իրեր եւ սարքավորումներ` լվացքի մեքենա, հեռուստացույց, համակարգիչ...

Բնակարանամուտ` Ամանորի նախաշեմին

Բնակարանամուտ` Ամանորի նախաշեմին 26.12.2015

Ամանորի նախաշեմին հաճելի իրադարձություն իրականացավ Ծաղկահովիտ համայնքի 27 ընտանիքի համար: Համայնքի Շիրակացի 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում նրանք ստացան բնակարաններ: Նշենք, որ այս շենքի հիմնանորոգումը ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի խոստումներից է, որի համաձայն 1988 թվականի երկրաշարժի ժամանակ վթարված շենքը հիմնովին վերանորոգվեց: Շինարաության արդյունքում հինգհարկանի շենքի վերջին` 5-րդ հարկը ապամոնտաժվեց, եւ ամրացման ու հիմնանորոգման աշխատանքներից հետո շահագործման հանձնվեց 4 հարկանի կառույցը, որն ունի 40 բնակարան...

Տարին ամփոփվեց մարզխորհրդի նիստով

Տարին ամփոփվեց մարզխորհրդի նիստով 25.12.2015

Դեկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստը: Մարզպետ Սարգիս Սահակյանը ամփոփեց 2015 թվականի ընթացքում մարզում կատարված աշխատանքները, տեղեկատվություն ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, զարգացման ծրագրերի ընթացքի և հետագա անելիքների մասին: Մարզպետը նշեց, որ տարին ընդհանուր առմամբ բավականին հաջող էր մարզի համար: Դա պայմանավորված էր մարզի ղեկավարության, համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների, մարզային այլ կառույցների համատեղ եւ համագործակցված աշխատանքով...

Կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի տարեվերջյան մամլո ասուլիսը

Կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի տարեվերջյան մամլո ասուլիսը 25.12.2015

Ավանդույթի համաձայն, մարզպետ Սարգիս Սահակյանը տարեվերջին մամլո ասուլիս է կազմակերպում, որտեղ յուրատեսակ հաշվետվությամբ է ներկայանում մարզում իրականացվող պետական, համայնքային և այլ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ: Այս տարի տարեվերջյան մամլո ասուլիսը կայացավ դեկտեմբերի 25-ին: Ներկա էին մարզի զանգվածային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները, լրագրողները, ովքեր մանրամասնորեն տեղեկացան մարզի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում մարզի ընդհանուր նկարագրին, մարզպետին ուղեցին իրենց հետաքրքող հարցերը...

Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Սիդար Ալոյանի հոգեհանգիստի արարողությանը

Մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Սիդար Ալոյանի հոգեհանգիստի արարողությանը 22.12.2015

Դեկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Ալագյազ գյուղում մասնակցեց Արցախի պաշտպանական դիրքերում դեկտեմբերի 18-ի գիշերը ազերիների կողմից սպանված 19-ամյա Սիդար Ալոյանի հոգեհանգստի արարողությանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34