Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի դպրոցականների հաղթանակը՝ ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնում

03.04.2018

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցան ,,Հանրապետական ասմունքի մանկապատանեկան 11-րդ մրցույթ-փառատոն,,-ի եզրափակիչ փուլը եւ գալա համերգը: Փառատոնն այս տարի նվիրված էր հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազատագրական պայքարին եւ կրում էր ,,Արցախյան ազատամարտ-30,, խորագիրը:
Արագածոտնի մարզից եզրափակիչ մրցույթին մասնակցեցին մարզային փուլում հաղթած դպրոցականները: Նրանք էին՝ Հայկուհի Մելքոնյանը (Ագարակի միջնակարգ դպրոց, 13 տ.), Երեմ Երեմյանը (Ապարանի թիվ 1 հիմնական դպրոց, 13 տ.), Թորգոմ Հակոբյանը (Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց, 13 տ.), Լիաննա Մկրտչյանը (Փարպիի միջնակարգ դպրոց, 15 տ.), Արմինե Ավդալյանը (Օշականի հիմնական դպրոց, 15 տ.) եւ Հովսեփ Բաբայանը (Բյուրականի միջնակարգ դպրոց, 16 տ.):
Մեր մասնակիցները լավագույնս ներկայացան մրցույթին եւ ներկայացուցչական ժյուրիի կողմից բարձր գնահատանքի արժանացան: Երեմ Երեմյանը գրավեց մրցանակային 3-րդ տեղը, իսկ Հայկուհի Մելքոնյանին եւ Արմինե Ավդալյանին շնորհվեցին խրախուսական մրցանակներ: Նրանք հաջողությամբ մասնակցեցին նաեւ փառատոնի գալա համերգին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:05:37