Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանդիպումը մարզային փրկարարական վարչությունում 21.02.2018
Փետրվարի 21-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզային փրկարարական վարչությունում: Մարզպետը ծանոթացավ փրկարարական վարչության կողմից իրականացված աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին: Քննարկվեցին բնածին եւ տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների մշակման եւ իրականացման հարցեր: Կատարվեց շրջայց՝ վարչության տարածքում, որի ընթացքում մարզպետին ցուցադրվեցին Աշտարակի ՀՓՋ-ին հատկացված նոր տեխնիկաները եւ փրկարարական գործիքները:
Օշականում նշվեց Մայրենի լեզվի օրը 21.02.2018
Փետրվարի 21-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը կազմակերպվեց Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում: ՀՀ սփյուռքի նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող այս միջոցառումը արդեն տարիների պատմություն ունի, որի ընթացքում բարի ավանդույթներ են ձեւավորվել: Տոնի մասնակիցներն այցելեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին եւ ծաղիկներ խոնարհեցին: Այնուհետև Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտների եւ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարազգի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնակատարությունը......

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները ստացան դրամական օգնություն 16.02.2018
Փետրվարի 16-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց մարզի Օշական, Օհանավան, Ծաղկահովիտ, Ն. Բազմաբերդ, Սասունիկ, Արագածոտն, Արուճ եւ Աշտարակ համայնքներից 13 բնակիչ: Դրամական օգնության խնդրանքով դիմումներ ներկայացրած բոլոր կարիքավոր քաղաքացիներին էլ ցուցաբերվեց համապատասխան աջակցություն: Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ անձնական բնույթի տարբեր հարցերով եւ ստացան համապատասխան պատասխաններ եւ պարզաբանումներ:

Բոլորիս նպատակը բովանդակային եւ ճիշտ աշխատաոճ մշակելն է 14.02.2018
Փետրվարի 14-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին աշխատանքային ընթացիկ հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կառավարության, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես անդրադարձ եղավ Մեծաձորի դպրոցի լուծարմանը: Նշվեց, որ գործընթացը բնականոն հունի մեջ է: Դպրոցի երկու աշակերտի՝ Վ. Բազմաբերդի դպրոց տեղափոխման համար հատկացվել է փոխադրամիջոց.....

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ 09.02.2018
Փետրվարի 9-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի՝ ինչպես Աշտարակից, այնպես էլ տարածաշրջանների համայնքներից: Բնակիչները մարզպետին դիմեցին աշխատանքային, բուժօգնության, սոցիալական եւ կենցաղային այլ բնույթի հարցերով: Ծանոթանալով խնդիրներին, Աշոտ Սիմոնյանը դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց, կատարեց անհրաժեշտ պարզաբանումներ: Դիմումների մեծ մասը վերաբերում էր դրամական աջակցությանը, որոնք բավարարվեցին: Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն ստացավ 16 քաղաքացի:

Մարզպետը հանձնարարեց տարեկան գործունեության ծրագիրն իրականացնելու համար կազմել ժամանակացույց 07.02.2018
Փետրվարի 7-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննարկման հիմնական թեման տարեկան գործունեության ծրագիրն էր: Մարզպետն ըստ ոլորտների անդրադարձավ ծրագրում ներառված դրույթներին եւ պատասխանատուներից հետաքրքվեց, թե դրանք որքանով են իրատեսական եւ իրականանալի: Բոլոր ստորաբաժանման ղեկավարներին նա հանձնարարեց վերստին ամփոփել նախատեսվող ծրագրերի ճշգրտությունը եւ դրանց իրականացման համար կազմել ժամանակացույց, գործողությունների պլան, հստակեցնել պատասխանատուներին եւ ներառել մոնիթորինգային արդյունքները....


