Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարգիս Սահակյանը հանդիպեց Արագած համայնքի դպրոցի ուսուցիչների հետ 21.12.2015

Դեկտեմբերի 21-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Արագածի համայնք:: Միջնակարգ դպրոցում նա հանդիպում ունեցավ ուսուցիչների հետ: Քննարկվեցին կրթական համակարգին վերաբերող բազմաթիվ խնդիրներ: Մանկավարժները մարզպետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցադրումները, որոնց վերաբերյալ ստացան պարզաբանումներ, դրանց լուծման համար համատեղ իրականացվելիք ծրագրեր նախատեսվեցին...

ՀՀ արդարադատության  նախարարի այցը Արագածոտնի մարզ

ՀՀ արդարադատության նախարարի այցը Արագածոտնի մարզ 20.12.2015

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 19-ին այցելեց Արագածոտնի մարզ: Մարզպետարանում կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպումը նախարարի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին արդարադատության ոլորտում իրականացվող համագործակցված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այնուհետեւ կայացավ խորհրդակցություն...

Կկայանա ՀՀ Արագածոտնի մարզի խորհրդի նիստ 19.12.2015

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին Արագածոտնի մարզպետարանում կայանալու է մարզխորհրդի նիստ` հետևյալ օրակարգով` 1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2015 թվականի տարեվերջյան տեղեկատվությունը մարզում կատարված աշխատանքների, մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, զարգացման ծրագրերի ընթացքի և հետագա անելիքների մասին: 2. Հայտարարություններ 3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի շնորհավորական խոսքը մարզխորհրդի անդամներին` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 18.12.2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Արագածոտնի մարզ կատարելիք այցի շրջանակում, դեկտեմբերի 19-ին, ժամը 11:15-ին մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով:

Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով

Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով 17.12.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը դեկտեմբերի 17-ին Ուջանում մասնակցեց մանկապարտեզում տեղակայված արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգի գործարկմանը: Այն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում: Հանդիսավոր արարողությանը Ներկա էին նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի ղեկավարները, համայնքի բնակիչները...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 07.12.2015

Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.նոյեմբեր ամսին գրանցվել է 59 ծնունդ: Նրանցից 25-ը աղջիկ է, 29-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 21 երեխա՝ 6 աղջիկ, 15 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 9 աղջիկ, 4 տղա՝ ընդամենը 13 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 6 աղջիկ, 7 տղա, ընդամենը` 13 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 4 աղջիկ, 3 տղա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01