Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնասիրվում են ուժեղ քամու պատճառած վնասները

27.03.2018

Մարտի 24-25-ին հանրապետությունում գրանցված ուժեղ քամիները նկատելի են եղել նաեւ Արագածոտնի մարզում: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարակությամբ ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է քամու հետեւանքով համայնքներում հասցված վնասների չափը:
Նախնական տվյալներով տարբեր կարգի վնասներ են արձանագրվել Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներում, Ալագյազ, Ծաղկահովիտ, Արագածավան խոշորացված համայնքների բնակավայրերում: Մասնավորապես, վնասվել են բնակելի տների, դպրոցների, մշակույթի տների, հասարակական այլ կառույցների, անասնագոմերի տանիքներ, ավտոմեքենաներ, հենասյուն եւ էլեկտրական սարքավորումներ:
Հանձնաժողովը շարունակում է աշխատանքը համայնքներում եւ ճշգրտում վերջնական տվյալները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14