Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտենիի թիվ 1 դպրոցը նոր մարզադահլիճ ունեցավ

Արտենիի թիվ 1 դպրոցը նոր մարզադահլիճ ունեցավ 23.10.2015

Արագածոտնի մարզի Արտենիի` 300 աշախերտ ունեցող թիվ 1 միջնակարգ դպրոցը տոնեց վերանորոգված և վերազինված մարզադահլիճի նորամուտը: COAF-ի / Հայաստանի մանուկների հիմնադրամ/ ջանքերով իրականացված մարզադահլիճի նորոգումանը աջակցել է մարզպետ Սարգիս Սահակյանը: Ծրագիրը հնարավոր է եղել իրագործել բարերարներ Արա և Սոնյա Հասեթների ֆինանսավորմամբ, ինչպես նաև Գերմանիայում գործող Nairi e.V.-für die Kinder Armeniens (Հայաստանի երեխաների համար) հասարակական կազմակերպության ներդրումների շնորհիվ...

ԷՐԳՐԻ ՀԱՄԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

ԷՐԳՐԻ ՀԱՄԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ 20.10.2015

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 17-ին Նոր Արթիկ համայնքում կայացավ > ազգային ուտեստի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին: Փառատոնը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին...

Արագածոտնի մարզը մասնակցեց  «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

Արագածոտնի մարզը մասնակցեց «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին 19.10.2015

Արագածոտնի մարզը ներկայացուցչական կազմով մասնակցեց Գյքւղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «ԱրմՊրոդԷքսպո 2015» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: ,,Արագածոտնի մարզ,, տաղավարում ներկայացված էին մարզում արտադրվող գյուղատնտեսական արտադրատեսակները` կաթնամթերքներ, մսամթերքներ, մրգեր, բանջարեղեն, ավանդական մշակաբույսեր, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, անուշեղեն, պահածոներ եւ այլ մթերքներ

Կայացավ հանդիպում ՀՀ ՊԲ  4-րդ բանակային կորպուսի սպայական կազմի եւ Արագածոտնի մարզից այստեղ ծառայող զինվորների ու նրանց ծնողների հետ

Կայացավ հանդիպում ՀՀ ՊԲ 4-րդ բանակային կորպուսի սպայական կազմի եւ Արագածոտնի մարզից այստեղ ծառայող զինվորների ու նրանց ծնողների հետ 15.10.2015

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցավ հանդիպում 4-րդ բանակային կորպուսի սպայական կազմի եւ Արագածոտնի մարզից այստեղ ծառայող 21 զինվորների ու նրանց ծնողների հետ: Նման ձեւաչափով հանդիպումներն ավանդական են դարձել, որոնք իրականացվում են մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ Պաշտպանության բանակի հրամանատասպայական կազմի ղեկավարության նախաձեռնությամբ...

Սարգիս Սահակյանը մասնակցեց ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ  ՙԱպարան՚ մասնաճյուղի բացման արարողությանը

Սարգիս Սահակյանը մասնակցեց ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ ՙԱպարան՚ մասնաճյուղի բացման արարողությանը 15.10.2015

Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Ապարան եւ մասնակցեց ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ ՙԱպարան՚ մասնաճյուղի բացման արարողությանը: Բացման պատիվը տրվեց Սարգիս Սահակյանին եւ ՙՀայբիզնեսբանկ՚-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանին: Հանդիսության մասնակիցները շնորհավորեցին մասնաճյուղի բացման կապակցությամբ: Նշվեց, որ ՙԱպարան՚ մասնաճյուղը 3-րդ տարածքային ստորաբաժանումն է Արագածոտնի մարզում...

Մարզպետը Թարգմանչաց հիշատակի օրվա կապակցությամբ այցելեց  Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Մարզպետը Թարգմանչաց հիշատակի օրվա կապակցությամբ այցելեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի 12.10.2015

Հոկտեմբերի 8-ին մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Սրբոց Թարգմանչաց հիշատակի օրվա կապակցությամբ Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կազմակերպված արարողությանը: Մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ, որից հետո, ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս բերվեց և Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի բերվեց երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ և Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34