Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզկենտրոնում ներկա  գտնվեց արվեստագետ Արևշատ Ավագյանի ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արագածոտնի մարզկենտրոնում ներկա գտնվեց արվեստագետ Արևշատ Ավագյանի ցուցահանդեսի բացմանը 02.11.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 1-ին այցելեց անվանի գրող Պերճ Պռոշյանի` մարզկենտրոն Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կայացավ գրող, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի «Աշնանային Հայաստանի գույների արտացոլումը Ա. Ավագյանի աշխատանքներում» ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է արվեստագետի 75-ամյա հոբելյանին...

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության     նորանշանակ ղեկավար,  արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն 30.10.2015

Հոկտեմբերի 30-ին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Դեսպանի հետ ժամանել էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության գործերի հանձնակատար Նադյա Լիխտենբերգերը, Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը եւ ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը...

Մշակութային անցուդարձ

Մշակութային անցուդարձ 30.10.2015

Հոկտեմբերի 29-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի 75 ամյակին նվիրած միջոցառում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից հոբելյարին պատվոգիր և խորհրդանշական հուշանվեր հանձնեց Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը...

Սարգիս Սահակյանը մասնակցեց Մուշեղ Գալշոյանի թանգարան- հուշահամալիրի բացմանը

Սարգիս Սահակյանը մասնակցեց Մուշեղ Գալշոյանի թանգարան- հուշահամալիրի բացմանը 26.10.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հոկտեմբերի 24-ին Կաթնաղբյուր գյուղում մասնակցեց ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ կառուցված արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ԱԺ պատգամավորներ, պետական եւ հասարակական տարբեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, Գալշոյանի արձակի հարյուրավոր երկրպագուներ, գրողի այրին եւ զավակները...

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոն ՊՈԱԿ <<Արագածոտն>> մասնաճյուղը մեկնաբանում է. ինչ է անհրաժեշտ իմանալ սնկերի մասին թունավորումներից խուսափելու համար 26.10.2015

Սննդային արժեքայնությամբ տարբերում են սնկերի 4 խումբ. 1-ին խմբում ամենաարժեքավոր տեսակներն են սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի սնկերը՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինյոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդում՝ քիչ արժեքավոր սնկերը՝ ճռճռուկը, գոմաղբասունկը, կծվասունկը և այլն...

                  Հանդիպում բանաստեղծ Հովիկ Հովեյանի հետ

Հանդիպում բանաստեղծ Հովիկ Հովեյանի հետ 23.10.2015

Արագածոտնի մարզպետը Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում մշակույթի վաստակավոր գործիչ,բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանի հետ: Միջոցառմանը, որը տեղի ունեցավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցում, ներկա էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Բանաստեղծի հետ ժամանած հյուրերի թվում էին ,,Հայագիտակ,, հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդ Մանուկյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34