Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է 03.03.2016

ՀՀ գետերի հոսքը հիմնականում ձևավորվում է 1800մ բարձրություններից վեր, որտեղ մթնոլորտային տեղումները գումարային գոլորշիացումից զգալիորեն ավելին են։ Պայմանավորված փետրվար ամսվա երրորդ տասնօրյակի բարձր ջերմային ֆոնով (առանձին օրեր նորմայից բարձր՝ 8-120C-ով), ՀՀ գետերի մեծ մասում գարնանային վարարումները սկսվել են փետրվարի 16-ից, ինչն այս տարի միջին ժամկետներից առաջ է ընկել 25-30 օրով և փետրվարի երրորդ տասնօրյակի միջին ելքերը Դեբեդ և Աղստև գետերի ավազաներում կազմել են նորմայի 300-400%...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 02.03.2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում փետրվար ամսին գրանցված ծնունդների մասին 01.03.2016

Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.փետրվար ամսին գրանցվել է 5 ծնունդ: Նրանցից 29-ը աղջիկ է, 29-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 21 երեխա՝13 աղջիկ, 8 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 9 աղջիկ, 12 տղա՝ ընդամենը 21 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 6 աղջիկ, 6 տղա, ընդամենը` 12 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 4 ծնունդ` 1 աղջիկ, 3 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը 23.02.2016

Հարգելի հայրենակիցներ, եկել է պահը, երբ անհրաժեշտություն ունեմ իմ խոսքը հղելու պետական, քաղաքական, հասարակական կառույցներին, Արագածոտնի մարզի հանրությանը, հասարակության բոլոր շերտերին: Ավելի քան 20 տարի է, ինչ իմ աշխատանքային գործունեությունը անց եմ կացրել Արագածոտնի մարզում: Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն են եղել, երբ հնարավորություն եմ ունեցել մասնակիցը լինելու մեր պապերի երազած ազատ եւ անկախ Հայաստանի կայացման պատասխանատու գործին: Մարզերի ձեւավորման առաջին իսկ օրվանից եղել եմ պետականաշինության ակունքներում, աշխատել ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ, այնուհետեւ եղել եմ մարզպետի տեղակալ, ղեկավարում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության Արագածոտնի մարզային կառույցը...

Օշականում  նշվեց Մայրենիի օրը

Օշականում նշվեց Մայրենիի օրը 22.02.2016

Փետրվարի 21-ին Օշականում մեծ հանդիսավորությամբ նշվեց Մայրենիի օրը, որն արդեն ավանդական է դարձել: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլ պաշտոնյաներ, լեզվաբաններ, գրականագետներ: Մայրենիի օրվա առթիվ հնչեց ՀՀ Նախագահի ուղերձը, որտեղ կարեւորվեց մայրենի լեզվի` հայապահպանության, ազգային միասնության, պետականության զարգացման գործոնը...

Հանդիպում` Գրքի նվիրման օրվա կապակցությամբ

Հանդիպում` Գրքի նվիրման օրվա կապակցությամբ 22.02.2016

Փետրվարի 19-ը Գրքի նվիրման օրն է : Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզի եւ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի համագործակցության շրջանակում Աջափնյակի պատվիրակությունը այցելեց Արագածոտնի մարզ: Հյուրերը եղան մարզկենտրոն Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում, ինչպես նաև Աշտարակի` հայ մեծ վիպասան Պերճ Պռոշյանի անունը կրող թիվ 3 հիմնական դպրոցում: Տոնական օրվա առիթով պատվիրակությանը ողջունեց մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը: Նա մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից փոխանցեց շնորհավորանքներ և գեղարվեստական գրքեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24