Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կառավարությունում մասնակցել է անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի քննարկմանը

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կառավարությունում մասնակցել է անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի քննարկմանը 18.03.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2015 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ...

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ 14.03.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացել է նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին՝ ցանկանալով նրանց դառնալ համերաշխ թիմի անդամներ, իսկ մարզպետներին հորդորել՝ նրանց հետ աշխատել նույնքան արդյունավետ, ինչպես նախկինում...

Օդի ջերմաստիճանը կնվազի 14.03.2016

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում օդում հնարավոր է -2...-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -4...-5 աստիճան ցուրտ: Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում‵ ձյուն: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 15-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-18-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 12.03.2016

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ...

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ 12.03.2016

Մարտի 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը‵ ամենուրեք, 16-ի ցերեկը‵ Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին‵ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 14-15-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-16-ին հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով...

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն 09.03.2016

Մարտի 9-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի սկզբում մարզպետը շնորհավորեց աշխատակազմի կանանց` Մարտի 8-ի կապակցությամբ: Այնուհետեւ քննարկվեցին ՀՀ կառավարությունից, նախարարություններից ստացված հանձարարականները եւ դրանց կատարման ընթացքը: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին խմելաջրի որակի ուսումնասիորւթյանը, շինարարական խնդիրներին, ,,Գնումների մասին,, օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններին, հանրակրթական դպրոցներում հրաձգարանների գործունեությանը եւ այլն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58