Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում 23.05.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 22-ին ժամը 10։00-20։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ոսկեհատ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Շամիրամ և Ագարակ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ մարզպետարանում 18.05.2018

Մայիսի 18-ին Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Նախապես ցուցակագրվել էր 8 քաղաքացի, սակայն ընդունելությանը մասնակցեց ավելին՝ 13 մարդ: Նրանք ժամանել էին Վարդենուտ, Ոսկեհատ, Փարպի, Սասունիկ, Ուջան, Ագարակ, Նոր Ամանոս գյուղական համայնքներից եւ Աշտարակ քաղաքից: Բոլորի խնդիրներն էլ վերաբերում էին դրամական աջակցության տրամադրմանը, եւ բոլորի դիմումներն էլ բավարարվեցին:

Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը կմիանա Թանգարանային գիշեր ծրագրին

Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը կմիանա Թանգարանային գիշեր ծրագրին 17.05.2018

Մայիսի 19-ին կազմակերպվող ,,Թանգարանային գիշեր,, ծրագրին ավանդույթի համաձայն կմիանա նաեւ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը: Այդ նպատակով նախապատրաստվել է միջոցառումների շարք, որը նախատեսված է բոլոր տարիքի այցելուների համար: Միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 18.00-ին՝ լուսանկարների ցուցահանդեսի ներկայացմամբ.........

Կաթ արտադրողների միության  հայտարարությունը

Կաթ արտադրողների միության հայտարարությունը 14.05.2018

Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ..........

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ 11.05.2018

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝ • Վոլգոգրադ • Եկատերինբուրգ • Կազան • Կալինինգրադ • Մոսկվա • Նիժնի Նովգորոդ • Դոնի Ռոստով • Սամարա • Սանկտ Պետերբուրգ • Սարանսկ • Սոչի..............

Մարզպետարանում կայացավ քաղաքացիների ընդունելություն 11.05.2018

Մայիսի 11-ին մարզպետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Քաղաքացիներին ընդունեց աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Ընդունելությանը մասնակցեց 10 քաղաքացի՝ Սասունիկ, Ղազարավան, Զովասար, Ոսկեհատ, Ապարան եւ Աշտարակ համայնքներից: Նրանց խնդիրները վերաբերում էին դրամական աջակցության տրամադրմանը: Բոլորի դիմումներն էլ բավարարվեցին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58