Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները մարզպետի կողմից պատվոգրեր ստացան

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները մարզպետի կողմից պատվոգրեր ստացան 30.03.2018

Արագածոտնի մարզում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցեց 297 աշակերտ, որից 52-ը հաղթող ճանաչվեց եւ իրավունք ստացավ անցնելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլ: Մարզային փուլում հաղթանակ տարած բոլոր աշակերտները մարզպետ Աշոտ Սիմոնյանի կողմից արժանացան պատվոգրերի: Պարգեւները հաղթողներին հանձնվեցին հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Ողջունելով մասնակիցներին՝ մարզպետը շնորհավորեց աշակերտներին եւ հույս հայտնեց, որ իրենց փայլուն գիտելիքները նրանք հարստացնելու են հանրապետության լավագույն բուհերում.....

Հետեւողական լինել տարեկան աշխատանքային պլաններում տեղ գտած ծրագրերի կատարման հարցում

Հետեւողական լինել տարեկան աշխատանքային պլաններում տեղ գտած ծրագրերի կատարման հարցում 28.03.2018

Մարտի 28-ին կայացած աշխատանքային խորհրդակցությանը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հետեւողական լինել տարեկան աշխատանքային պլաններում նախատեսված ծրագրերի կատարման հարցում: Հանձնարարվեց ամփոփել առաջին եռամսյակում այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, կատարել թվային վերլուծություն եւ այդ մասին եռօրյա ժամկետում ներկայացնել հաշվետվություն: Խորհրդակցությանն ամփոփվեց գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտներին առնչվող՝ պետական կառավարման մարմինների եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը......

Ուսումնասիրվում են ուժեղ քամու պատճառած վնասները 27.03.2018

Մարտի 24-25-ին հանրապետությունում գրանցված ուժեղ քամիները նկատելի են եղել նաեւ Արագածոտնի մարզում: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարակությամբ ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է քամու հետեւանքով համայնքներում հասցված վնասների չափը: Նախնական տվյալներով տարբեր կարգի վնասներ են արձանագրվել Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներում, Ալագյազ, Ծաղկահովիտ, Արագածավան խոշորացված համայնքների բնակավայրերում: Մասնավորապես, վնասվել են բնակելի տների, դպրոցների, մշակույթի տների, հասարակական այլ կառույցների, անասնագոմերի տանիքներ, ավտոմեքենաներ, հենասյուն եւ էլեկտրական սարքավորումներ: Հանձնաժողովը շարունակում է աշխատանքը համայնքներում եւ ճշգրտում վերջնական տվյալները:

        Արագածոտնում կայացավ մարզային շաբաթօրյակ

Արագածոտնում կայացավ մարզային շաբաթօրյակ 24.03.2018

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզում մարտ-ապրիլ ամիսները հայտարարված է սանիտարական միամսյակ: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը համակարգում է միամսյակի աշխատանքները: Համայնքներին ամրակցված՝ մարզպետարանի աշխատակիցները պարբերաբար այցելում են համայնքներ, տեղերում ուսումնասիրում միամսյակի ուղղությամբ կատարվող աշխատանքները եւ զեկուցում հանձնաժողովին: Միամսյակի շրջանակում մարտի 24-ին մարզում համընդհանուր շաբաթօրյակ էր, որին մասնակցեցին կրթական, առողջապահական հաստատությունների, մարզային եւ համայնքային կազմակերպությունների աշխատակիցները, բնակիչները: Մաքրվեցին հանրային նշանակության կառույցների շրջակայքը, մարզային եւ համայնքային ճանապարհների հարակից տարածքները, փողոցներն ու բակերը:

Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի

Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի 23.03.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 23-ին: Ընդունելությանը մասնակցեց 21 քաղաքացի՝ Արագածավան, Կաքավաձոր, Կաթնաղբյուր, Կոշ, Նոր Ամանոս, Ագարակ, Օշական, Սասունիկ, Ն. Բազմաբերդ, Ուշի գյուղական համայնքներից եւ Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներից: Քաղաքացիներից մեկը աչքի վիրահատության խնդիր ուներ, երեք քաղաքացի էլ մարզպետին դիմեց անձնական այլ հարցերով: Նրանց խնդիրների լուծման համար Աշոտ Սիմոնյանը համապատասխան հանձնարարականներ տվեց......

Եղանակի տեսություն 23.03.2018

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34