Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները 20.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և ներտնտեսային ջրանցքների, պոմպակայանների և խորքային հորերի մաքրման ու նորոգման, պայմանագրերի կնքման, ջրաչափական դիտակետերի կարգաբերման, ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին.....

Հայտնի են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցների անունները

Հայտնի են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցների անունները 19.03.2018

Արագածոտնի մարզում ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որը մեկնարկել էր 2018թ. փետրվարի 24-ին, ավարտվել՝ մարտի 16-ին: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 297 աշակերտ, որից 118-ը՝ բնագիտական, իսկ 179-ը՝ հումանիտար առարկաներից: Օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները համակարգում էր մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված կազմկոմիտեն: Ամփոփելով արդյունքները՝ կազմկոմիտեն որոշեց ուժեղագույններին: Ըստ այդմ՝ բնագիտական առարկաներից հաղթող ճանաչվեց 5, հումանիտար առարկաներից՝ 58 աշակերտ: Նրանք իրավունք ստացան մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, որի մեկնարկը կտրվի մարտի 23-ին:

Մարզպետը հանդիպեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի հետ

Մարզպետը հանդիպեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի հետ 17.03.2018

Մարտի 17-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի եւ տեսչության այլ պատասխանատուների հետ: Ալեքսանդր Շագաֆյանը նշեց, որ տեսչությունը ձեռնարկել է դեպի մարզեր այցելություններ կատարելու նախաձեռնություն եւ այն սկսում են Արագածոտնից: Նա հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը նպաստավոր կլինի կրթության ոլորտի բարելավման համար: Նա ասաց, որ իրենց նպատակն է, որ դպրոցներում իրենց չդիտեն իբրեւ խնդիրներ բացահայտող եւ պատժիչ մարմին, այլ իրենց ընդունեն որպես առկա խնդիրները համատեղ լուծուղ գործընկեր .........

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 16.03.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 16-ին: Ընդունելությանը մասնակցեց 19 քաղաքացի: Նրանք ոչ միայն Աշտարակ քաղաքից էին, այլեւ՝ Եղիպատրուշ, Ոսկեվազ, Ձորագլուխ, Բազմաղբյուր, Ապարան, Թալին եւ այլ համայնքներից: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 17 քաղաքացիների դիմումները բավարարվեցին: Բնակիչները Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ առողջական, սոցիալական եւ անձնական այլ հարցերով

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ 16.03.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որը նվիրված էր ջրամատակարարման խնդիրների քննարկմանը: Մասնակցում էին «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, ընկերության այլ պատասխանատուներ եւ համայնքների ղեկավարներ: Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Սիմոնյանն ասաց, որ խորհրդակցությունն իր նախաձեռնությամբ է հրավիրվել, քանի որ մարզի մի շարք համայնքներում առկա են ջրամատակարարման խնդիրներ, որոնք համատեղ քննարկման եւ լուծման կարիք ունեն: Այնուհետեւ իրենց համայնքներում ջրամատակարարման իրավիճակը եւ կուտակված խնդիրները ներկայացրին Թալինի քաղաքապետը.........

Արագածոտնի մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ

Արագածոտնի մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ 15.03.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ: Ընդգրկված լինելով ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում` միամսյակի նպատակն է բարելավել մարզի բնակավայրերի սանիտարական վիճակը, բարեկարգել հասարակական վայրերը, շրջակա միջավայրը մաքրել համայնքներում ձմռան ժամանակ կուտակված կենցաղային աղբից: Նկատի ունենալով մարզի բնակլիմայական պայմանները` սանիտարական միամսյակը անց է կացվելու երկու փուլով: Նախալեռնային գոտում գտնվող համայնքներում այն կայանալու է մարտ ամսին, իսկ բարձր լեռնային բնակավայրերի համայնքներում միամսյակը կիրականացվի ապրիլ ամսին.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35