Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝  բուժհաստատություններում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման թեմայով

Քննարկում՝ բուժհաստատություններում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման թեմայով 22.03.2018

Արագածոտնի մարզպետարանում կայացավ քննարկում՝ բուժհաստատություններում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության ,,Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն,,-ի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը, կենտրոնի այլ պատասխանատուներ, մարզի դեղատների տնօրեններ, աշխատակիցներ: Ներկայացնելով հանդիպման նպատակը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանը նշեց, որ էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ծրագիրը պետություն-մասնավոր հատված համագործակցության փորձ է, եւ հավելեց, որ մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանը նպատակ ունի ծրագրի ներդման ողջ ընթացքում բուժաշխատողների եւ դեղատնային ցանցի աշխատակիցների գործընկերը լինել, ցուցաբերել խորհրդատվական եւ գործնական աջակցություն.......

Արագածոտնի մարզում մարտի  24-ին  հայտարարված է համընդհանուր շաբաթօրյակ

Արագածոտնի մարզում մարտի 24-ին հայտարարված է համընդհանուր շաբաթօրյակ 21.03.2018

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում մարտի 24-ին հայտարարված է մարզային համընդհանուր շաբաթօրյակ: Շրջակայքի մաքրման, բարեկարգման, ծառատնկման աշխատանքներին մասնակից կլինեն կրթական, առողջապահական կազմակերպությունները, մարզում գործող հիմնարկ- ձեռնարկությունները, համայնքապետարանները, ողջ հանրությունը: Գարնան այս ընթացքում անցկացվող արդեն ավանդական դարձած շաբաթօրյակը նպատակ ունի մաքրելու մարզային եւ համայնքային նշանակության ճանապարհների, ջրանցքների եւ բոլոր ջրատարների հարակից տարածքները, բարեկարգելու հանրային վայրերն ու շրջակայքը

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

Աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ մարզպետի մոտ 21.03.2018

Մարտի 21-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ ամփոփվեցին այն աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների եւ պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ուղղությամբ: Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին, որ դրանք իրականացվում են պահանջվող կարգին եւ ժամանակացույցին համապատասխան: Աշոտ Սիմոնյանը առանձնակի կարեւորեց մարտի 3-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մարզ այցելության ընթացքում կայացած ընդլայնված խորհրդակցության արձանագրությունից բխող հանձնարարականների կատարումը....

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները 20.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և ներտնտեսային ջրանցքների, պոմպակայանների և խորքային հորերի մաքրման ու նորոգման, պայմանագրերի կնքման, ջրաչափական դիտակետերի կարգաբերման, ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին.....

Հայտնի են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցների անունները

Հայտնի են դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցների անունները 19.03.2018

Արագածոտնի մարզում ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որը մեկնարկել էր 2018թ. փետրվարի 24-ին, ավարտվել՝ մարտի 16-ին: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 297 աշակերտ, որից 118-ը՝ բնագիտական, իսկ 179-ը՝ հումանիտար առարկաներից: Օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները համակարգում էր մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված կազմկոմիտեն: Ամփոփելով արդյունքները՝ կազմկոմիտեն որոշեց ուժեղագույններին: Ըստ այդմ՝ բնագիտական առարկաներից հաղթող ճանաչվեց 5, հումանիտար առարկաներից՝ 58 աշակերտ: Նրանք իրավունք ստացան մասնակցելու դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին, որի մեկնարկը կտրվի մարտի 23-ին:

Մարզպետը հանդիպեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի հետ

Մարզպետը հանդիպեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի հետ 17.03.2018

Մարտի 17-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը հանդիպում ունեցավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի եւ տեսչության այլ պատասխանատուների հետ: Ալեքսանդր Շագաֆյանը նշեց, որ տեսչությունը ձեռնարկել է դեպի մարզեր այցելություններ կատարելու նախաձեռնություն եւ այն սկսում են Արագածոտնից: Նա հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը նպաստավոր կլինի կրթության ոլորտի բարելավման համար: Նա ասաց, որ իրենց նպատակն է, որ դպրոցներում իրենց չդիտեն իբրեւ խնդիրներ բացահայտող եւ պատժիչ մարմին, այլ իրենց ընդունեն որպես առկա խնդիրները համատեղ լուծուղ գործընկեր .........

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34