Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Երևանի օրվա առթիվ

19.10.2019


Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ սիրո և համերաշխության մայրաքաղաք Երևանի տոնի առթիվ:
Հազարամյակների պատմություն ունեցող մեր քաղաքի կոլորիտը յուրահատուկ է, Երևանի ամեն փողոց ու ամեն բակ, ամեն մի շենք ու ամեն քար իր պատմությունն ունի:
Երևանն այսօր ոչնչով չի զիջում աշխարհի զարգացած երկրների մայրաքաղաքներին, իսկ այն ավելի լավը դարձնելու համար պետք է ընդամենը մի բան. մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իրեն է վստահված լինել այն օրինակելի բնակիչը, ով կարող է մյուսների սրտում առավել սեր ու հոգատարություն սերմանել մեր մայրաքաղաքի հանդեպ:
Երևանի հիմնադրման 2801 ամյակի առթիվ պատեհ եմ համարում երախտիքի խոսքս հղել բոլոր նրանց, ովքեր կանգնած են Երևանի պատմության հիմքում և բոլոր նրանց, ում ջանքով ու սրտացավությամբ Երևանն այսօր դառնում է ավելի զարգացած, ժամանակակից ու շեն:
Կրկին շնորհավորելով մեր սիրելի քաղաքի տոնի առթիվ՝ ցանկանում եմ ընդգծել, որ մենք ի զորու ենք միավորել մեր ջանքերը և հետագա սերունդներին փոխանցել ավելի ապահով ու բարեկեցիկ մայրաքաղաք:
Բոլորիդ մաղթում եմ սեր, երջանկություն և խաղաղ ապագա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01