Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

      Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 31.01.2018

Հունվարի 31-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ներկայացվեցին տարվա առաջին ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք բխում են ՀՀ վարչապետի, կառավարության, նախարարությունների կողմից ստացված հանձնարարականներից, գրություններին տրվող պատասխաններից: Առանձնակի քննարկում եղավ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կապակցությամբ....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի  ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ: Հունվարի 28-ը մեր երկրի տոնացույցում հիշատակվում է իբրեւ Բանակի օր: Տոն, որը խորհրդանշական է եւ իր մեջ պարունակում է հայրենասիրության, ազատատենչության եւ անկախության նվիրական գաղափարները: 1992թ. հունվարի 28-ին մեր երկրի Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Բանակը մեր պետության անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումներից է, որով, հիրավի, հպարտանում ենք.......

Եթե ուզում ենք լավ ապրել, յուրաքանչուրս ասելիք եւ անելիք ունենք. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը

Եթե ուզում ենք լավ ապրել, յուրաքանչուրս ասելիք եւ անելիք ունենք. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը 26.01.2018

Հունվարի 25-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ասուլիս էր հրավիրել, ուր լրատվամիջոցներին ներկայացրեց 2017 թվականի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքները՝ միաժամանակ խոսելով 2018 թվականին պլանավորված ծրագրերի մասին: -Կարծում եմ, որ հիմքը ճիշտ դնելով եւ գործընթացը լավ սկսելով, մենք կունենանք ավելի շոշափելի արդյունքներ,-ասաց մարզպետը: Այս առումով նա բավականին դրական նախադրյալ համարեց 2017 թվականին սկսված այն բարեփոխումները, որոնք տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման առումով կառավարությունը ծրագրել էր եւ ըստ ժամանակացույցի իրականացրեց

Քաղաքացիների ընդունելություն՝ մարզպետի մոտ 26.01.2018

Հունվարի 26-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակցեց 15 քաղաքացի, ովքեր ունեին ինչպես ֆինանսական, այնպես էլ անձնական այլ խնդիրներ: Նրանց դիմումները նախապես ուսումնասիրվել էին համապատասխան մասնագետների կողմից եւ ընդունելության ժամանակ տրվեցին պատասխաններ: Անհրաժեշտ պարզաբանումներ ստացավ աշխատանքային եւ սոցիալական հարցերով դիմած 4 քաղաքացի: 11 հոգու էլ տրվեց դրամական աջակցություն: Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն, մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության օր է սահմանված յուրաքանչյուր ուրբաթ: Բացի այդ, շտապ լուծում պահանջող հարցեր ունեցող քաղաքացիներին Աշոտ Սիմոնյանն ընդունում է նաեւ այլ օրերի: Յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսում քաղաքացիներին ընդունելու համար մարզպետն այցելում է տարածաշրջաններ:

                       ,,Դիակոնիա,,-ի հերթական ծրագիրը՝ Արագածոտնում

,,Դիակոնիա,,-ի հերթական ծրագիրը՝ Արագածոտնում 26.01.2018

Արագածոտնի մարզում հերթական ծրագիրն իրականացրեց ,,Դիակոնիա,, բարեգործական հիմնադրամը: ,,Սնունդօգնություն,, ծրագրի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվեց տարատեսակ սննդի պարունակությամբ արկղներ: Ծրագիրն իրականացվեց Աշտարակում եւ Ապարանում՝ այդ տարածաշրջանների համայնքների համար: Աշտարակում շահառուները 40 ընտանիք էր, իսկ Ապարանում՝ 250: Մարզպետարանի համապատասխան վարչության մասնագետները նախապես ուսումնասիրել էին մարզպետին քաղաքացիների կողմից ուղղված դիմումները եւ ըստ այդմ ընտրություն կատարել: Մարզպետի հանձնարարությամբ համագործակցված աշխատանք է տարվում ոչ միայն ,,Դիակոնիա,,-ի, այլեւ՝ միջազգային բարեգործական այլ կազմակերպությունների հետ:

       Արագածոտնի  մարզպետը հանձնարարեց  առավել ուշադիր լինել քաղաքացիների կողմից ստացված առաջարկների եւ նախաձեռնությունների հանդեպ

Արագածոտնի մարզպետը հանձնարարեց առավել ուշադիր լինել քաղաքացիների կողմից ստացված առաջարկների եւ նախաձեռնությունների հանդեպ 24.01.2018

-Ամենատարբեր հարցերով եւ առաջարկներով մարզպետարան են գալիս քաղաքացիներ եւ ակնկալում գործնական աջակցություն: Լսեք նրանց, ամենայն պատասխանատվությամբ մոտեցեք բարձրացված հարցերին եւ հնարավորինս օգնեք դրանց լուծումները գտնելու համար,-այսպիսի հանձնարարական տվեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին՝ հունվարի 24-ին իր մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նա նաեւ նշեց, որ հաճախ են ներկայացվում ներդրումային ծրագրերի մասին նախագծեր, մարզում հողատարածքների ձեռբերման եւ գործարարություն սկսելու մասին առաջարկներ.......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34