Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գևորգ Էմինի ծննդավայր Աշտարակում կազմակերպվել է մեծանուն գրողին նվիրված միջոցառումների շարք

16.10.2019

«Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Որ պարտությու՜նն անգամ ունի հպարտությու՛ն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ ու այս կամքո՛վ պարե՜լ գիտի…». Գևորգ Էմին

Գևորգ Էմինի ծննդյան 100 ամյակի առթիվ բանաստեղծի ծննդավայր Աշտարակում այսօր կազմակերպվել էր մեծանուն գրողին նվիրված միջոցառումների շարք:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանն աշխատակազմերի և համայնքի բնակիչների հետ այցելեցին Կարմրավոր եկեղեցու բակ, ծաղիկներ խոնարհեցին Էմինի շիրմաքարին և հարգանքի տուրք մատուցեցին գրողի հիշատակին:
Գևորգ Էմինի 100 ամյակին նվիրված օրն ավարտվեց գրական-երաժշտական երեկոյով:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կայացավ ջազային համերգ:
Աշտարակի քաղաքային մշակույթի տանը հանդիսատեսը դիտեց «Հավերժի ճամփորդը» թատերական ներկայացումը, որի մասնակիցները մարզպետի կողմից արժանացան խորհրդանշական հուշանվերների:
Գևորգ Էմինի կյանքին ու ստեղծագործական ուղու մասին պատմող նյութերին այցելուները ծանոթացան Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում բացված «Ծնած տեղս Աշտարակ» խորագրով ցուցադրությունների էմինյան անկյունում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24