Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգվում  են Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների ճանապարհները

Հիմնանորոգվում են Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների ճանապարհները 10.05.2018

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզում ընթանում են Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար գյուղական համայնքների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 11,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ընթացքում կիրառվում է նոր տեխնոլոգիա, որը ոչ միայն դյուրացնում է աշխատանքը, այլեւ երաշխավորում առավելագույն բարձր որակ։ Աշխատանքներն առավելագույնս արագ ավարտելու նպատակով շինարարությունն ընթանում է միաժամանակ ճանապարհի երկու ծայրակետերից՝ սկզբից եւ վերջից։ Ասֆալտապատումից բացի, ճանապարհի ամբողջ երկայնքով կկառուցվի ջրահեռացման համակարգ......

Հաղթանակի եւ խաղաղության օրը՝ Արագածոտնում

Հաղթանակի եւ խաղաղության օրը՝ Արագածոտնում 09.05.2018

Արագածոտնի մարզում Մայիսի 9-ի տոնակատարության հավաքատեղին մարզկենտրոն Աշտարակի քաղաքային զբոսայգին էր: Այստեղ ներկա էին մարզպետի տեղակալներ Մուշեղ Աբգարյանը, Նունե Մովսիսյանը, աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, Աշտարակի քաղաքապետարանի ղեկավարությունը, Երկրապահների միության, հանրակրթական դպրոցների, հասարակական եւ այլ կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ այլ հյուրեր: Հաղթանակի եւ խաղաղության օրվան եւ Շուշիի ազատագրմանը նվիրված երգերի հնչյունների ներքո ներկաները ծաղկեպսակներ տեղադրեցին Հաղթանակի հուշակոթողի մոտ: Հանդիսավոր արարողությունը շարունակվեց քաղաքային գերեզմանատանը, ուր հիշատակի խնկարկում կատարվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմների մոտ

Հաշվետվություն ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության իրականացման 2018 թվականի գործունեության ծրագրի առաջին եռամսյակի մոնիթորինգի վերաբերյալ

Հաշվետվություն ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության իրականացման 2018 թվականի գործունեության ծրագրի առաջին եռամսյակի մոնիթորինգի վերաբերյալ 08.05.2018

Մարզի տնտեսական ցուցանիշներ Մարզի վարչական տարածքում պլանավորված 30467,7 մլն դրամ ներդրումներից առաջին եռամսյակում իրականացվել են 7242,8 մլն դրամը կամ 23,8 տոկոսը: Պլանավորված 15550,0 մլն դրամ մասնավոր ներդրումներից իրականացվել են 3287,0 մլն դրամը կամ 21.1 տոկոսը: Տարվա ընթացքում ստեղծված ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի թիվը (առանց սեզոնային աշխատատեղերի) կազմում է 76, որից շինարարական աշխատանքներում ներգրավված են 43 հիմնական աշխատատեղեր (92 սեզոնային): Համայնքների ֆինանսական ցուցանիշներ ՀՀ Արագածոտնի մարզի համայնքների 2018թ. բյուջեներով նախատեսվել են 3 921,2 մլն դրամ եկամուտներ, այդ թվում սեփական եկամուտներ` 1 237,1 մլն դրամ..........

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների մասին 04.05.2018

Արագածոտնի մարզի ծննդատներում 2018 թ. ապրիլ ամսին գրանցվել է 44 ծնունդ: (Նախորդ ամսին այդ թիվը 51 էր): Նրանցից 18-ը աղջիկ է, 26-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ՝ 3 աղջիկ, 4 տղա: Թալինի տարածաշրջանում՝ 14 ծնունդ, 8 աղջիկ, 6 տղա: Ապարանի տարածաշրջանում՝ 19 ծնունդ, 6 աղջիկ, 13 տղա: Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 1 աղջիկ, 3 տղա:

Անհրաժեշտ է պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները 04.05.2018

Հաշվի առնելով ՀՀ համայնքների բյուջեների եկամտային մասի 2018 թվականի առաջին չորս ամիսների կատարողականի դրական միտումները, ինչպես նաև կարևորելով բնակչությանը մատուցվող ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովումը` առաջարկում ենք ՏԻՄ բոլոր դերակատարներին ակտիվորեն շարունակել աշխատանքները համայնքների բնակչության հետ` մատուցելով նրանց համապատասխան ծառայությունները: Անհրաժեշտ է նաև պահպանել սեփական եկամուտների հավաքագրման դրական միտումները, քանի որ այդ եկամուտները ուղղվելու են համայնքների՝ օրենքով սահմանված պարտադիր խնդիրների լուծմանը և հետևաբար` նաև համայնքների բնակիչներին համապատասխան ծառայություններ մատուցելուն:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հրաժեշտի ուղերձը Արագածոտնի մարզին և մարզպետարանի աշխատակազմին

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հրաժեշտի ուղերձը Արագածոտնի մարզին և մարզպետարանի աշխատակազմին 02.05.2018

Սիրելի´ գործընկերներ, Արագածոտնի մարզի հարգարժա´ն բնակիչներ, Աստծո կամոք և Հ.Յ. Դաշնակցության վստահության շնորհիվ տասը ամիս առաջ պատիվ ունեցա ստանձնելու Արագածոտնի մարզի ղեկավարի պատվաբեր, միևնույն ժամանակ պարտավորեցնող պաշտոնը: Պաշտոնավարման այս տասը ամիսների ընթացքում ամենօրյա հետևողական և համառ աշխատանքի շնորհիվ փորձել եմ լուծել իմ` որպես մարզի ղեկավարի և մարզի զավակի առջև ծառացած խնդիրները, իմ աշխատանքով հարթել եղած կնճիռները և լինել ճիշտ օրինակ իմ գործընկերների և ժողովրդի համար: Որպես մարզի զավակ` քաջատեղյակ լինելով իմ ժողովրդի և մարզի բնակչի հոգսերին` ձգտել եմ օր առաջ վեր հանելու դրանք և գտնելու դրանց լուծման ուղիները: Ստանձնելով մարզի ղեկավարի պարտականությունը` որդեգրեցի արդար և ազնիվ սկզբունքներիս անդավաճան աշխատաոճ` ձգտելով ամեն օր նույնը սերմանել իմ աշխատակազմում: Այսօր լիահույս եմ, որ կարողացել եմ ցանել ազնիվ և բովանդակալից աշխատանքի սերմեր, որոնց ծիլերն արդեն իսկ շոշափվում են, և պտուղները դեռ երևալու են: Սիրելի´ գործընկերներ, վստահ եմ, որ մեր սկսած ստեղծարար և կառուցողական աշխատանքը շարունակելու ենք պատվով ոչ միայն ի բարգավաճում Արագածոտնի մարզի, այլև ի բարօրություն մեր հայրենիքի` Հայաստանի Հանրապետության:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58