Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մոտակա տարիների մեր աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի միջին աճի տեմպից ավելին լինի. Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի արդյունքներին

Մոտակա տարիների մեր աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի միջին աճի տեմպից ավելին լինի. Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի արդյունքներին 05.03.2018

 Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ դրամ, 2017-ին` 35.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում...

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 28.02.2018

Փետրվարի 28-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականների, օգնականների եւ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ոլորտների պատասխանատուները ներկայացրին այն աշխատանքները, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությունից, նախարարություններից, պետական այլ գերատեսչություններից ստացված եւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ......

Առողջապահական ծրագիր՝ Արագածոտնում 26.02.2018

2018 թվականի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզում նախատեսվում է իրականացնել առողջապահական ծրագիր՝ տղամարդկանց վերարտադրողական առողջության ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզպետարանի, “ԱՄՔՈՐ Հայաստան” բարեգործական կազմակերպության եւ Հայ-Կանադական “Մեփլ Լիֆս” կլինիկայի հետ համատեղ: Ծրագիրն ուղղված է տղամարդկանց մոտ շագանակագեղձի ադենոմայի եւ քաղցկեղի կանխարգելմանը: Մարզի չորս համայնքներում՝ Արուճում, Ուջանում, Ագարակում եւ Ոսկեվազում, բնակչության եւ առաջնային օղակի բուժաշխատողների համար կանցկացվեն դասընթացներ տղամարդկանց վերարտադրողական առողջության թեմայով: Մարզում աշխատող ընտանեկան բժիշկների համար “Ուրոլոգիայի արդի հարցերը” թեմայով սեմինար կկազմակերպվի Աշտարակ քաղաքում......

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 23.02.2018

Փետրվարի 23-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես ցուցակագրվել էր 13 քաղաքացի, ովքեր դրամական օգնության, աշխատանքային, բուժօգնության եւ անձնական այլ բնույթի դիմումներ էին ներկայացրել: Ընդունելությանը, սակայն, մասնակցեցին ավելի շատ քաղաքացիներ, ովքեր մարզպետին դիմեցին իրենց հուզող ամենատարբեր խնդիրներով: Լսելով նրանցից յուրաքանչյուրին՝ Աշոտ Սիմոնյանը նրանց խնդիրների լուծման համար հանձնարարականներ տվեց: Իսկ լուծման անհնարինության դեպքում օգտակար պարզաբանումներ կատարեց......

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում ընթանում է առարկայական օլիմպիադան 22.02.2018

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում ընթանում է 2017-2018 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադան: Սահմանված կարգի համաձայն՝ այն կազմակերպվում է դպրոցական, տարածքային, մարզային փուլերով եւ կեզրափակվի հանրապետական փուլով: Հունվարի 30-ից փետրվարի 20-ը կայացավ օլիմպիադայի տարածքային փուլը, որին մասնակցեց դպրոցական փուլում լավագույն արդյունք գրանցած 1359 աշակերտ: Արդյունքների ամփոփումից հետո մարզային փուլին մասնակցելու իրավունք ստացավ 219 դպրոցական: Փետրվարի 24-ից կմեկնարկի օլիմպիադայի մարզային փուլը, որը կտեւի մինչև մարտի 16-ը.....

Մարզպետն ընդունեց ,,Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում,, ծրագրի ներկայացուցիչներին

Մարզպետն ընդունեց ,,Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում,, ծրագրի ներկայացուցիչներին 22.02.2018

Արագածոտնի մարզում մեկնարկում է «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագիրը: Փետրվարի 22-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) ներկայացուցիչ, ծրագրի համակարգող Մերի Մարգարյանին եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի ներկայացուցիչներին: Մերի Մարգարյանը մարզպետին տեղեկացրեց, որ «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագիրը հանրապետությունում առաջինը պիլոտային կարգով մեկնարկում է Արագածոտնում......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34