Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,,Լավագույն մարզական  նախադպրոցական հաստատություն,,   մրցույթի մարզային փուլը

Կայացավ ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի մարզային փուլը 30.05.2018

Մայիսի 30-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքում անցկացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված՝ ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն,, մրցույթի մարզային փուլը: Մասնակցում էին Աշտարակի, Թալինի և Ապարանի տարածաշրջանների տարածքային փուլերում առաջին և երկրորդ հորիզոնականներ զբաղեցրած մանկապարտեզները։ Մարզային փուլում հաղթող ճանաչվեց Թալինի թիվ 3 ,,Ժպիտ,, մանկապարտեզը և իրավունք ձեռք բերեց մասնակցելու հանրապետական փուլին..........

Հ Հ Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Աբգարյանի  շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Հ Հ Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Աբգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ 28.05.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Այսօր տոն է Հայոց աշխարհում: Մեծագույն հպարտությամբ ու ոգեւորությամբ մենք նշում ենք Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100 ամյակը եւ Մայիսյան հերոսական հաղթանակների տոնը: Հաղթանակներ, որոնք սկիզբ են առել Ավարայրի ճակատամարտից եւ շարունակվել ու հասել մինչեւ Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան եւ, ի վերջո՝ Սարդարապատ: 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը, որը ճակատագրական նշանակություն ունեցավ մեր հայրենիքի համար

Հայաստանի Առաջին հանրապետության 100 ամյակին նվիրված տոնակատարությունը՝ Արագածոտնում

Հայաստանի Առաջին հանրապետության 100 ամյակին նվիրված տոնակատարությունը՝ Արագածոտնում 28.05.2018

Հայաստանի Առաջին հանրապետության 100 ամյակին նվիրված գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում կայացավ Ապարանի Վերածնունդ կոչվող հուշահամալիրի մոտ: Հուշահամալիրը կառուցված է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Բաշ-Ապարանի հերոսական ճակատամարտը եւ խորհրդանշում է մեր ժողովրդի պատմության առանցքային իրադարձությունների՝ Մեծ եղեռնի նահատակների, Հայրենական եւ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը: Տոնակատարությանը ներկա էին հանրապետության, մարզի եւ քաղաքի ղեկավարությունը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւորականներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր այլ մարզերից եւ համայնքներից......

ՀՀ Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Աբգարյանի  շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Աբգարյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ 25.05.2018

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ: Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: Ավանդույթի համաձայն՝ Վերջին զանգի եւ Վերջին դասի այս օրը բոլորիս համար չափազանց հիշարժան է ու անմոռանալի: Հարազատ կրթօջախներում այսօր հնչում է Վերջին զանգը, որի ղողանջներն ուղեկցելու են ձեզ ողջ կյանքում: Այսօրվանից սկսում է ձեր մուտքը դեպի նոր կյանք: Ետևում թողնելով պատանեկան անհոգությամբ եւ ուրախությամբ լի հիշողությունները՝ այսօրվանից դուք մուտք եք գործում դեպի մեծ կյանք.........

	Հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը

Հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը 25.05.2018

Մայիսի 25-ին Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը: Հանդիսավոր արարողություններ տեղի ունեցան 101 դպրոցում: Ավարտական դասարարաններում կայացավ Վերջին դաս միջոցառումը: Աշակերտները հուզմունքով ու ներշնչանքով ընդունեցին իրենց համար վերջին անգամ ղողանջող դպրոցական զանգի հնչյուննները: Դպրոցները հավուր պատշաճի էին նախապատրաստվել հանդիսավոր այս օրվան: Զերծ մնալով անհարկի շռայլություններից եւ ճոխություններից՝ միջոցառումներն անցան բովանդակային հետաքրքիր ձեւավորումներով, երաժշտական գեղեցիկ կատարումներով, շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով.....

Մարզպետարանում կայացավ քաղաքացիների ընդունելություն 25.05.2018

Մայիսի 25 -ին Արագածոտնի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Աբգարյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցեց 6 քաղաքացի՝ Ոիշի, Օշական գյուղական համայնքներից եւ Աշտարակ քաղաքից: Քաղաքացիների խնդիրները վերաբերում էին ֆինանսական աջակցություն ստանալուն: Նրանց հատկացվեց դրամական օգնություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58