Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրացավ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի ծննդյան 100 ամյակը

15.10.2019

Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյան) ծնվել է 1919 թ. սեպտեմբերի 30-ին Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում։ Իր «Իմ կյանքը» ինքնակենսագրականում գրել է, որ Աշտարակ քաղաքը համարում է «Հայաստանի սիրտը» և առանձին հպարտությամբ իրեն կոչել է «աշտարակեցի Գևորգ»։
Ուսանողական տարիներին բախտ է ունեցել շփվել իր կուռքի՝ Եղիշե Չարենցի հետ և նրանից ստացել է որոշ բանաստեղծական դասեր։ 1940-1942 թթ. աշխատել է Մատենադարանում և Վարդենիսի շրջանում։ 1942-1944 թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում՝ մասնակցելով Հայրենական Մեծ պատերազմին, որի ժամանակ վիրավորվել է։ 1949-1950 թվականներին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում։ 1951-1954 թվականներին եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում: 1954-1956 թվականներին ուսանել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում։ 1968-1972 թվականներին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը։ 1973 թվականից որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀԽՍՀ Արվեստի ինստիտուտում։
Բազմաթիվ բանաստեղծությունների, պոեմների և ակնարկների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նաև տարբեր լեզուներով։

Գևորգ Էմինը մահացել է 1998 թ. հունիսի 11-ին և թաղված է իր հայրենի եզերքի՝ Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բակում։
Այսօր գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի 100-ամյակն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34