Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ուղերձը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ 21.02.2018

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ: Պետական տոնացույցում փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի օր, որը մեր ժողովրդի, պետության ու հասարակության անսահման երախտագիտության տուրքն է մեսրոպատառ ու ոսկեղենիկ մայրենիին: Հայերենը աշխարհի հնագույն եւ հարուստ լեզուներից է: Այն հայ մշակույթի մեծագույն հարստությունն է, որով արարվել են բազմադարյա հոգեւոր արժեքներ, մշակույթի եւ արվեստի մնայուն կոթողներ: Դարեր շարունակ հայոց լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է եղել, այլեւ ի դեմս մայրենիի, մեր ժողովուրդը, պահպանել է իր ինքնությունը........

Ըստ ոլորտների քննարկվեց իրականացվող աշխատանքների ընթացքը

Ըստ ոլորտների քննարկվեց իրականացվող աշխատանքների ընթացքը 21.02.2018

Փետրվարի 21-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որտեղ ամփոփվեցին աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքները: Մարզպետը տեղեկացավ ՀՀ կառավարության, նախարարությունների եւ պետական այլ գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Դրանք մասնավորապես առնչվում էին հարկային պարտավորությունների կատարմանը, մարզում սիրիահայ աշակերտների առկայությանը, գնումների գործընթացին, համայնքների տարեկան աշխատանքային պլանների կազմմանը......

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի  հանդիպումը մարզային փրկարարական վարչությունում

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանդիպումը մարզային փրկարարական վարչությունում 21.02.2018

Փետրվարի 21-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպում ունեցավ մարզային փրկարարական վարչությունում: Մարզպետը ծանոթացավ փրկարարական վարչության կողմից իրականացված աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին: Քննարկվեցին բնածին եւ տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետեւանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների մշակման եւ իրականացման հարցեր: Կատարվեց շրջայց՝ վարչության տարածքում, որի ընթացքում մարզպետին ցուցադրվեցին Աշտարակի ՀՓՋ-ին հատկացված նոր տեխնիկաները եւ փրկարարական գործիքները:

Օշականում նշվեց Մայրենի լեզվի օրը 21.02.2018

Փետրվարի 21-ին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը կազմակերպվեց Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում: ՀՀ սփյուռքի նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող այս միջոցառումը արդեն տարիների պատմություն ունի, որի ընթացքում բարի ավանդույթներ են ձեւավորվել: Տոնի մասնակիցներն այցելեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմին, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին եւ ծաղիկներ խոնարհեցին: Այնուհետև Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի աշակերտների եւ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օտարազգի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնակատարությունը......

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները ստացան դրամական օգնություն

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները ստացան դրամական օգնություն 16.02.2018

Փետրվարի 16-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց մարզի Օշական, Օհանավան, Ծաղկահովիտ, Ն. Բազմաբերդ, Սասունիկ, Արագածոտն, Արուճ եւ Աշտարակ համայնքներից 13 բնակիչ: Դրամական օգնության խնդրանքով դիմումներ ներկայացրած բոլոր կարիքավոր քաղաքացիներին էլ ցուցաբերվեց համապատասխան աջակցություն: Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ անձնական բնույթի տարբեր հարցերով եւ ստացան համապատասխան պատասխաններ եւ պարզաբանումներ:

Բոլորիս նպատակը բովանդակային եւ ճիշտ աշխատաոճ մշակելն է

Բոլորիս նպատակը բովանդակային եւ ճիշտ աշխատաոճ մշակելն է 14.02.2018

Փետրվարի 14-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին աշխատանքային ընթացիկ հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կառավարության, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես անդրադարձ եղավ Մեծաձորի դպրոցի լուծարմանը: Նշվեց, որ գործընթացը բնականոն հունի մեջ է: Դպրոցի երկու աշակերտի՝ Վ. Բազմաբերդի դպրոց տեղափոխման համար հատկացվել է փոխադրամիջոց.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34