Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային «Արագած աշխարհ» թերթի խմբագրությունը նոր նստավայր ունի

16.10.2019

ՀՀ Արագածոտնի մարզային «Արագած աշխարհ» թերթն այսուհետ իր նոր գրասենյակն ունի, որը գտնվում է Աշտարակի քաղաքապետարանի շենքում:
Նոր նստավայրի բացումը կայացավ այսօր: Օրը պատահական չէր ընտրված. հոկտեմբերի 16-ին նշվում է Հայ մամուլի օրը:
Գրասենյակի բացման առիթով թերթի խմբագրություն էին այցելել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, մարզային կառույցների ղեկավար կազմը, մտավորականներ և այլ հյուրեր:
Մարզպետը շնորհավորեց «Արագած աշխարհ» թերթի խմբագրակազմին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ: Նա կարևորեց տպագիր մամուլի դերը մարզի հասարակական,տնտեսական, կրթական և մշակութային ոլորտների լուսաբանման գործում և մասնագիտական հաջողություններ մաղթեց լրագրողներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14