Նորություններ
Հուշաղբյուր` Պարտիզակում 11.05.2015
Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում առանձնահատուկ մեծարանքի են արժանացրել արցախյան գոյամարտում եւ այս օրերին զոհված համագյուղացիներին` կառուցելով հուշաղբյուր: Հերոսները երեքն են` 1994 թվականի ապրիլի 7-ին զոհված կամավորական Ահարոն Հարությունյանը, 1997թվականի մարտի 25-ին հատուկ հանձնարարական կատարելիս ուղղաթիռով վթարի ենթարկված, օդաչու Մկրտիչ Թորոսյանը եւ 2014 թվականի օգոստոսի 4-ին, դիվերսիայի ժամանակ զոհված, պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանը...
Սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ մեր ժողովրդի ամենասիրելի ու նվիրական տոներից մեկի` Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ: Տոնն, իսկապես, մեծ խորհուրդ ունի եւ կրկնակի տոնական է` հաղթանակ Մեծ հայրենականում եւ Շուշիի ազատագրման օր: Աշխարհի խաղաղասեր մարդկությունն այսօր տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը...

Արագածոտնում նշվեց Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակը եւ Շուշիի ազատագրման օրը 09.05.2015
Մայիսի 9-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակի անվան հրապարակից սկիզբ առան մարզպետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումները` նվիրված Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակին եւ Շուշիի ազատագրման օրվան: Վաղ առավոտյան մարզպետ Սարգիս Սահակյանը, պետական կառույցների ղեկավարները ծաղիկներ զետեղեցին հրապարակում գտնվող Ներսես Աշտարակեցու հուշարձանի եւ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշաղբյուրի մոտ...

Նշվեց երկրապահի օրը 08.05.2015
Մայիսի 8-ին մեր երկրում նշվում է Երկրապահի օրը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացավ հանդիսավոր արարողություն: Մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետարանի եւ Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության անդամները, քաբազմաթիվ հյուրեր այցելեցին քաղաքային գերեզմանատուն, ուր գտնվում է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների պանթեոնը: Կատարվեց հոգեհանգստի ծես, հիշատակի խնկարկում, տեղադրվեցին ծաղիկներ...

Հիշատակի միջոցառում` Կոշի միջնակարգ դպրոցում 07.05.2015
Կոշի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ > խորագիրը կրող միջոցառում: Գեղարվեստական պատկերավոր նկարագրությամբ ներկայացվեց հայոեց պատմության ծայրագույն ժամանակաշրջանն` իր ողջ դաժանությամբ ու ծանր հետեւանքով: Քայլ առ քայլ ներկայացվեց հայ ժողովրդի անցած ճանապարհը` եղեռնից մինչև այսօր: Այդ ամենին օգնում էին համապատասխան հագուստները, որոնք շեշտում էին կատարվածի բնականությունը...

Մարզպետն այցելեց Գառնահովիտ, Զովասար, Ոսկեթաս եւ Կարմրաշեն համայնքներ 07.05.2015
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մայիսի 7-ին այցելեց Գառնահովիտ, Զովասար, Ոսկեթաս, Կարմրաշեն համայնքներ եւ հանդիպեց բնակչության հետ: Նա տեղում ծանոթացավ բնակիչներին հուզող խնդիրներին: Ընդհանուր առմամբ, բոլոր համայնքներում էլ առկա խնդիրները միանման են, սակայն, մարզպետը դրանց լուծման համար անհատական մոտեցումներ ունեցավ եւ անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց: Գառնահովիտի բնակիչներին առանձնապես հուզում էին պարարտանյութի, սերմացուի ձեռքբերման հարցերը...


