Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 11 դպրոց է վերանորոգվում 23.08.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը օգոստոսի 23—ին Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին: Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Թալին, ծանոթացավ քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով հատկացված 120 մլն դրամով հիմնանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը: Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատասխանատուները վստահեցրեցին, որ առաջիկայում կավարտվի նաեւ բարեկարգումը...

Բազեականները հյուրընկալվեցին մարզպետարանում

Բազեականները հյուրընկալվեցին մարզպետարանում 20.08.2013

,,Բազե-2013,, համահայկական երիտասարդական հավաքի Արագածոտնի մարզի ջոկատի անդամները օգոստոսի 20-ին հյուրընկալվեցին մարզպետարանում: Նրանց ընդունեց փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Հավաքին մասնակցության եւ ունեցած ձեռքբերումների մասին պատմեց ջոկատի ղեկավար Սամվել Շուխյանը: Նա ասաց, որ 9 հոգուց բաղկացած իրենց ջոկատն ընդգրկված էր կապույտ ճակատում...

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցն Արագածոտնի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցն Արագածոտնի մարզ 20.08.2013

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Նախարարն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է 3 համայնքներ՝ Ներքին Սասնաշեն, Կարպի, Օհանավան, ինչպես նաև «Թամարա ֆրուտ» ձեռնարկություն: Ներքին Սասնաշեն համայնքում նախարարը հանդիպել է նոր կազմավորված կոոպերատիվի ներկայացուցիչներին...

 Արագածոտնում կայացավ Խաչադրման արարողություն

Արագածոտնում կայացավ Խաչադրման արարողություն 17.08.2013

Oգոստոսի 17-ին հանդիսավոր արարողություն էր Արագածոտնի մարզի Տառերի պուրակում: Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1713-րդ խաչը: Այն խորհրդանշում է Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու տարիները: 1713-րդ խաչի տեղադրման հանդիսությանը մասնակցելու համար ժամանել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը, ում հանդիսապետությամբ էլ անցավ արարողությունը: Մասնակցում էին նաեւ Արագածոտնի մարզի ղեկավարությունը` մարզպետ Սարգիս Սահակյանի գլխավորությամբ, պետական, հասարակական եւ մշակութային անվանի գործիչներ, գիտնականներ, գրողներ, բարձրաստիճան այրեր, բազմաթիվ այլ հյուրեր նաեւ արտերկրից...

                  Կայացավ նորակոչիկների երդմնակալություն

Կայացավ նորակոչիկների երդմնակալություն 10.08.2013

Օգոստոսի 10-ին տոնական օր էր ՀՀ ՊՆ Մուղնիում տեղակայված զորամասում: Առիթը երդման արարողությունն էր, որի կապակցությամբ զորամաս էին այցելել ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, մարզպետարանի ղեկավարության ներկայացուցիչներ,բազմաթիվ հյուրեր, նորակոչիկների ծնողներ, հարազատներ ու մտերիմներ: Հայրենիքին անմնացորդ եւ հավատարիմ ծառայելու երդում տվեց զորամասի 147 նորակոչիկ...

Շնորհավորանք  Արագածոտնի  նորածիններին եւ նրանց մայրիկներին

Շնորհավորանք Արագածոտնի նորածիններին եւ նրանց մայրիկներին 06.08.2013

1914թ. օգոստոսի 1-ը կապվում է առաջին համաշխարհային պատերազմի հետ, որը տեւել է չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIX դ. վերջին-XX դ սկզբին ձեւավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58