Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին գազիֆիկացման խնդիրներ

14.07.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի (ԻՖԱԴ) ներկայացուցչիները եւ մի խումբ համայնքների ղեկավարները: Քննարկվեցին գյուղական համայքներում իրականացվող գազիֆիկացման հետ կապված խնդիրները:
Մարզպետը նշեց, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի կողմից մարզում գազիֆիկացման լայնածավալ ծրագրեր են իրականացվում: Մարզի 114 համայնքից 58-ը ամբողջությամբ գազիֆիկացված է: Ներկայումս 12 համայքնում ընթանում են ընդլայնման աշխատանքներ:
Մարզի ղեկավարությունը ոլորտի զարգացումը առաջնային խնդիրներից է համարում եւ այն ընդգրկուն ու արդյունավետ կազմակեպելու համար հետեւողական քննարկումներ ու գործնական հանդիպումներ են կազմակերպվում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ԻՖԱԴ-ի առաջիկա նախագծերը: Համայնքների ղեկավարները իրենց առաջարկությունները կատարեցին, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց գազիֆիկացման ծրագրում նոր համայնքների ընդգրկման շուրջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51