Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կկայանա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ

15.07.2015

Հուլիսի 23-ին, ժամը 11.00-ին Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի կունենա մարզխորհրդի նիստ:

Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը`


1. Մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն.ԳԱԼՍՏՅԱՆ/:

2. ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում 2015 թվականին իրականացված վարչական վերահսկողության արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ/:

3. Մարզի համայնքներում գործող մանկապարտեզներում սննդամթերքի ձեռքբերման, գնումների իրականացման, անկախ հանձնաժողովների ձևավորման և պարբերաբար ուսումնասիրություններ կատարելու գործընթացի մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն.ԳԱԼՍՏՅԱՆ/:

4. Մարզի համայնքներում գույքահարկից ազատման մասին ավագանիների կողմից ընդունված որոշումների մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ/:

5. Ոռոգման ջրի և բնակչությանը տրվող որակյալ խմելու ջրի հետ կապված կազմակերպչական հարցեր /Զեկուցողներ` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ, քաղաքաշինության վարչության պետ Ա. ԴԱՎԱՅԱՆ/:

 

6. Հայտարարություններ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51