Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընտանիքի կարիքները` ուշադրության կենտրոնում

10.07.2015

Սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների խնդիրների պարզաբանման և աջակցության կազմակերպման հարցերը մշտապես գտնվում են մարզպետ Սարգիս Սահակյանի ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ, անհրաժեշտ աջակցուըթյուն է ցուցաբերվում այդ ընտանիքներին` օգտագործելով հնարավոր բոլոր աղբյուրները:
Հերթական ծրագիրը կայացավ հուլիսի 9-ին: Մարզպետարանի եւ <<Վորլդ Վիժն- Հայաստան>> բարեգործական կազմակերպության մարզային գրասենյակի կողմից առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած նվ երներ հատկացվեցին կարիքավոր ընտանիքների: Նախապես կատարվել էր այցելություններ համայնքներ, եւ ընտրվել էին շահառու ընտանիքները: Դրանք թվով 10-ն էին: Նրանցից 2-ը զոհված զինծառայողի ընտանիքներ էին, 2-ը բազմազավակ, 6-ը սոցիալապես խիստ անապահով: Մարզպետն ընդունեց այդ ընտանիքների ներկայացուցիչներին, լսեց նրանց հուզող հարցերը, տվեց համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման նպատակով եւ նրանց տրամադրեց նախապատրաստված նվերները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51