Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ստացան լսողական սարքեր

17.07.2015


Արագածոտնի մարզի լսողական խնդիրներ ունեցող կենսաթոշակառուներին տրամադրվեցին լսողական սարքեր: Նախաձեռնությունը մարզպետ Սարգիս Սահակյանինն է, ում հանձնարարությամբ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ:
Սարքերը շահառուներին` 20 հոգու, հանձվնեցին մարզպետարանում: Ցանկալի սարքավորումը ստանալուց հետո անթաքույց էր նրանք շնորհակալ եղան ուշադրության եւ աջակցության համար: Գրետա Քոլյանը, Լուսիկ Ենոքյանը, մյուս շահառուները նշեցին, որ իրենց լսողական խնդրի մասին նրանք տեղեկացրել էին մարզպետին քաղաքացիների ընդունելության ժամանակ: Մարզպետը խոսացել էր իրենց հուզող հարցը լուծել տեղում, եւ կարիք չէր լինի դրա համար Երեւան գնալ: Օրեր անց խոստումը իրականություն դարձավ:
Նմանատիպ ծրագրերը աննախադեպ չեն մարզում եւ առաջիկայում եւս շարունակական են լինելու: Լսողական սարքերից բացի, սոցիալապես անապահով կենսաթոշակառուներին պարբերաբար անվճար տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ վերականգնողական սարքավորումներ` ձեռնափայտ, քայլակ, սայլակ, հենակ եւ այլն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51