Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում պաշտպանության բանակ ճանապարհեցին նորակոչիկներին

19.07.2015

Հուլիսի 19-ին մարդաշատ էր Թալինի զինկոմիսարիատը: Դեպի բանակ էին ճանապարհում նորակոչիկների հերթական խմբին: Այստեղ էր նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը, ով այցելում է բոլոր տարածաշրջանների զինկոմիսարիատներ եւ իր մաղթանքի ուղերձն է հղում զինակոչիկներին, նրանց ծնողներին, հարազատներին:
Հոգեւոր դասի կողմից կատարված օրհնանքի արարողությունից հետո հնչեցին շնորհավորանքի, բարեմաղթանքի ելույթներ:
Դիմելով նորակոչիկներին, մարզպետը հորդորեց պատվով կրել հայոց բանակի զինվորի կոչումը, լինել պապերի, հայրերի եւ ներկա սերնդի իրենց հասակակից հերոսներին արժանի փոխարինողներ: Նա շնորհավորեց ծնողներին՝ այն բանի համար, որ իրենց որդիները առողջ են, ոգով ամուր եւ պատրաստակամությամբ են մեկնում բանակ՝ ծառայելու հայերինքին, պաշտպանելու հայոց պետության սահմանները: Մարզպետը վստահեցրեց, որ երկու տարի բանակում իրենց որդիները ապրելու են նույնպիսի հոգատար ու ապահով մթնոլորտում, ինչպիսին որ եղել է սեփական օջախներում: Այսպիսին է երկրի նախագահի, ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարականը եւ այդ մոտեցումով է աշխատում բանակի հրամանատարական ողջ կազմը:
Ծառայության մեկնողների թիվը այդ օրը 22-էր, որոնց մեջ էին նաեւ մարզպետի 2 զարմիկները: Բրանք բոլորն էլ բարձր տրամադրությամբ էին մեկնում եւ այն մտայնությամբ, որ պատրաստ են պատվով ու հպարտությամբ կրելու հայ զինվորի կոչումը: Ազգային հայրենասիրական երգ - երաժշտության ներքո նրանք ուղեւորվեցին դեպի Երեւան՝ կենտրոնական հավաքակայան, որտեղից էլ կմեկնեն վիճակահանությամբ վճռված իրենց զորամասերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51