Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն զոհվածների ընտանիքներին

10.05.2016

ՌԴ Ալթայի երկրամասի հայ համայնքի նախագահ Լեւոն Մարտիրոսյանը ծնունդով Շղարշիկից է: Երկար տարիներ է, նա բնակվում է Գոռնի Ալթայ քաղաքում եւ ղեկավարում է տեղի հայ համայնքի գործունեությունը: Այս օրերին Լ. Մարտիրոսյանը այցելել է Հայաստան` իր հետ բերելով տեղի հայ համայնքի կողմից հավաքագրված ֆինանսական աջակցությունը` նախատեսված ապրիլյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության նպատակին:
Մայիսի 10-ին բարերարը այցելեց Արագածոտնի մարզի զոհվածների` արտաշավանցի Քյարամ Սլոյանի, վարդաբլուրցի Միշա Աղաջանյանի,կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքներին: Նա Ալթայի երկրամասի հայ համայնքի անունից խորին ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին, նշելով, որ նրանց որդիներով համայն հայությունն է հպարտանում, եւ նահատակ զինվորները անմահացել են իրենց անձնուրաց ու հայրենասիրական սխրանքներով: Զորակցության հետ մեկտեղ, ընտանիքներին փոխանցվեց դրամական աջակցություն:
Լեւոն Մարտիրոսյանին ընդունեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա բարերաին շնորհակալություն հայտնեց ուշադրության համար եւ առաջիկայում համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11