Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ

07.05.2016

Սիրելի’ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ։
Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ յուրահատուկ օր է, որը խաղաղ ապրելու եւ արարելու, ինքնության ու հարատեւության համար պայքարող հաղթանակների խորհրդանիշն է:
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով եւ իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում: Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի գրավումն ու Արցախի ազատագրումն էր:
Ամեն տարի այս հրաշալի օրը համայն հայությունը համակվում է միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները։
Այսօր, երբ կրկին անհանգիստ են մեր երկրի սահմանները, պետք է ճիշտ գնահատենք եւ ներկայի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչև Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի։
Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիս քաջառողջություն, խաղաղաղություն, ոգու ամրություն, հաղթանակներ եւ ստեղծագործ աշխատանք` հանուն համազգային նպատակների իրականացման։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11