Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Աշտարակի տարածաշրջանի համայնքներ

12.05.2016

Արագածոտնի մարզպետ Գաբիել Գյոզալյանը շարունակում է այցելությունները մարզի համայնքներ: Հերթական այցը Աշտարակի տարածաշրջանի համայնքներում էր: Նա եղավ Նոր Ամանոսում, Արուճում, Նոր Եդեսիայում, Կոշում:
Մարզի ղեկավարի հետ հանդիպման եկած բնակիչները բարձրացրին իրենց մտահոգող խնդիրները: Համատեղ քննարկվեցին առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը: Նոր Ամանոսում Գաբրիել Գյոզալյանը այցելեց նաեւ դպրոց, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, կրթական գործընթացին:
Ի թիվս տարբեր հարցերի, առանձնացվեց ոռոգման ջրի մատակարարման հիւմնախնդիրը, որն առկա է ինչպես նշված, այնպես էլ հարակից համայնքներում: Հարցի կարեւորությունից ելնելով, Արուճի համայնքապետարանում մարզպետը խորհրդակցություն հրավիրեց, որին մասնակցում էին Շամիրամ ՋՕԸ-ի ղեկավարը, ոլորտի մասնագետները, ինչպես նաեւ` Նոր Ամանոս, Արուճ, Նոր Եդեսիա, Կոշ, Շամիրամ,Արագածոտն, Պարտիզակ, Ն. Բազմաբերդ համայնքների ղեկավարները:
Քննարկվեցին ոռոգման ջրի մատակարարման հետ կապված այն խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում: Մարզի ղեկավարը նշեց, որ ջրամատակարարման գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար համագործակցված աշխատանքներ են տարվում ՀՀ ԳՆ ջրային պետական կոմիտեի ղեկավարի եւ համակարգի պատասխանատուների հետ: Արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ ողջ տարվա ընթացքում ջրամատակարարումը լիարժեք իրականացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11