Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաղթանակի եւ խաղաղության օրը` Արագածոտնում

09.05.2016

Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը կազմապերպել էր հիշատակի արարողություն:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, Աշտարակ քաղաքի ղեկավարությունը, մարզի կրթական, մշակութային, ուժային կառույցների ղեկավարները, Երկրապահ կամավորական միության անդամները, հոգեվոր դասի ներկայացուցիչները այցելեցին քաղաքային զբոսայգում գտնվող հուշահամալիր:
Հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական պատերազմի, Արցախյան ազատամարտի եւ նորօրյա հերոս նահատակների հիշատակին: Ծաղկեպսակներ եւ ծաղիկներ տեղադրվեցին անմար կրակի շուրջ:
Այնուհետեւ կայացավ այցելություն դեպի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների պանթեոն: Զոհվածների շիրիմները պատվեցին ծաղկեպսակներով եւ ծաղիկներով: Կատարվեց խնկարկում եւ մոմավառություն: Հոգեւոր դասի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ:
Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ եւ զինվորական լավագույն ծառայության համար ժամկետային զինծառայողներ Կարապետ Գալոյանը, Արամ Աբգարյանը, Արտակ Թորոսյանը, Գեւորգ Տիգրանյանը եւ Գարիկ Սահակյանը պարգեւատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11