Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դասասենյակը կանվանակոչվի Միշա Աղաջանյանի անվամբ

13.05.2016

Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի դպրոցի դասասենյակներից մեկը կանվանակոչվի ապրիլյան պատերզամում զոհված ժամկետային զինծառայող, դպրոցի շրջանավարտ Միշա Աղաջանյանի անունով: Կսահմանվի նաեւ հերոսի անվան կրթաթոշակ, որը կտրվի դպրոցական խորհրդի որոշմամբ լավագույնը ճանաչված աշակերտին:
Նախաձեռնության իրականացման ընթացքի քննարկման նպատակով համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանին մայիսի 13-ին ընդունեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ով իր պատրաստակամությունը հայտնեց բարեգործական ձեռնարկի իրականացմանը աջակցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11